Գիտնականները պարզել են, թե որ ըմպելիքներն են նպաստում ժամանակից շուտ ծերանալուն: Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողների խումբը պարզել է, որ դրանք քաղցր գազավորված ըմպելիքներն են, գրում է Stiv24.net-ը:
20-65 տարեկան կամավորների շրջանում իրականացված գիտափորձն ապացուցել է այդ փաստը:
Համաձայն գիտնականների` նրանք, ովքեր հաճախ են քաղցր գազավորված ըմպելիքներ գործածում, ավելի արագ են ծերանում: Միջինում նման մարդկանց կյանքի տևողությունը նվազում է 5 տարով: