Monday, 27 05 2024
Կապանի քաղաքապետի ավտոմեքենան հրդեհելու գործով կա ձերբակալված. ՔԿ
Ռուսաստանն այլևս բացահայտ աջակցում է Գալստանյանին
Նռնակով բանկ ներխուժած անձը ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին
00:45
Զախարովան հակադարձել է Մակրոնին
-
00:40
Աղետի հետևանքները. պետության ֆինանսական բեռը խիստ ծանրացավ
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Առաջին Հանրապետության հիմնադրման 106-ամյակը
«Սառեցված» սրբազանի հայտարարած վճռական փուլը. կա՞ ծրագիր
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ոստիկանը պետք է պաշտպանված լինի հակասոցիալական տարրերի հարձակումներից. չհաճոյանա՛լ կրիմինալին
Գալստանյանին պետք գալո՞ւ է բերետավորների ծառայությունը, եթե վարչապետ դառնա
Հանդիպել է նախկին կնոջը, վիճել, ապա հրդեհել է մեքենան․ կինը փախել է
Տավուշի թեմի նոր առաջնո՞րդ պետք է նշանակվի. հարց՝ Գալստանյանին
Ֆինանսական շատ մեծ բեռ է լինելու աղետը կառավարության վրա, մեծ վնասներ ենք կրել, մի մասը տեսանելի չէ
Կայացել է Նավասարդ արքեպսկ․ Կճոյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցի քննությունը
Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ
Ինչ ասես՝ հասնում է նրան ասելու. Գալստանյանը արձագանքում է ոստիկանապետին
23:00
Ֆրանսիայի և Ուկրաինայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Կիևին ֆրանսիական զենք մատակարարելու հարցը
Միրզոյանը և Սիֆրեդին քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաշերտ գործընկերության հարցեր
Մոսկվան սրբազանյան շարժմանը չի՞ վստահում
Վրաստանի իշխող էլիտան այս օրենքով ձգտում է մաքսիմալ իշխանության. ընդդիմությունը միավորվում է
Մուրա՛դ Փափազյան, էդքան լավն է Ռուսաստանը, ինչո՞ւ ես Ֆրանսիայում, վերցրու տնեցիքին, գնացեք Սիկտիվկար
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայի հատվածի կենտրոնում 800 մ երկարությամբ թունելի ոչնչացման մասին
Արցախցիների վերադարձի ճանապարհը Հաագայով է, այլ ոչ՝ Ոսկեպարով
Արագ տեմպերով անցկացվում է Ալավերդի-Մադան-Շամլուղ գրունտային ճանապարհը` 7 բնակավայրի հետ կապը վերականգնելու նպատակով
21:30
ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին
Մենք կանենք ամեն ինչ, որ Հայաստանը դառնա Եվրոպայի լիիրավ անդամ. Նատալի Լուազո
21:20
ԵՄ արտգործնախարարները Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետևանքները կքննարկեն հունիսին
21:10
Իռլանդիայում կփակվեն Ուկրաինայից փախստականների տեղավորման որոշ կենտրոններ
Հայաստանի ակնկալիքները ԱՄՆ հայկական լոբբիից
Փարիզը գիտե, որտեղից է փչում Բաքվի քամին

ՀՀԿ-ն չի լքի իշխանությունը մինչև ԼՂ հարցը չլուծվի. Գալուստ Սահակյանը հերքում է Սերժ Սարգսյանին

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը այսօր պատասխանելով հարցին, թե ընդդիմության հանրահավաքնե՞րն էին պատճառը, որ Սերժ Սարգսյանը կառավարությանը հորդորեց ևս մեկ անգամ քննարկել Քառյակի ներկայացրած 12 կետերը, ասաց. «Ի՞նչ պատասխանեմ, ընդդիմությանն ուրախացնե՞մ: Դուք չզգացի՞ք, որ մենք ընդամենն ականջալուր եղանք հարցադրումներին, ոչ թե հանրահավաքներին: Որը որ հնարավոր է, բնական է՝ կատարում ենք, առավել ևս առանց հանրահավաքի էլ քաղաքական ուժերը խորհրդարանում մշտապես քննարկումներ են անում, ցանկացած հարց քննարկում են: Սերժ Սարգսյանը նման հայտարարություն չի արել, որ պետք է վերանայել, պարզապես ասել է, որ այդ կետերը կարելի է քննարկել»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հորդորին` թշնամանքով չվերաբերվել ընդդիմության առաջարկներին, և հարցին, թե մինչև հիմա թշնամանք կա՞ր, Սահակյանն ասաց. «Կարծում եմ, որ մեր հանդուրժողականության հետևանքով է, որ այսօր և՛ լրագրողներն ունեն ազատ խոսքի իրավունք, և՛ ընդդիմությունն է կարողանում առանց արգելքների քայլեր անել, այնպես որ՝ մենք միշտ էլ հանդուրժողական ենք եղել»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը՝ եթե սահմանադրական բարեփոխումների ու Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իրենց առաջարկները չընդունեն, հազարներով կփակեն փողոցները ու կպարտադրեն իշխանափոխություն, Գալուստ Սահակյանն ասաց. «Այլ բան է՝ միտինգին ասելը, այլ բան է՝ քաղաքական իրավիճակը, այլ բան՝ այն միջոցները, որոնք պիտի գործադրվեն, այլ բան է խոսքը. բոլորն էլ կարող են խոսել հարյուր հազարից, երկու հարյուր հազարից:

Մեզ մոտ ձևավորվում է քաղաքական ուժեր կամ ուժ և սկսում է ժողովրդին համոզել իր հետևից գնալ, իսկ դասական քաղաքականության մեջ ինքը ժողովուրդն է ոտքի կանգնում, իսկ քաղաքական ուժերն ուղղորդում են»,- ամփոփեց նա:

Հարցին՝ որքա՞ն է պատրաստվում Հանրապետական կուսակցությունը մնալ իշխանության, ԱԺ նախագահը պատասխանեց՝ մինչև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում