Saturday, 18 05 2024
Գալստանյանը վերջին բառերով մեզ վիրավորում է, անունը դնում սեր
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Պուտինին չի հաջողվել «լծորդել» Սի Ծինփինին
Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով
Հայաստանը հստակ քայլերով գնում է ժողովրդավարական բարեփոխումների․ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին
Էրդողանը համաներել է 1997թ. հեղաշրջման նախկին գեներալներին
Մետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմով
Ինքնահավան բռնապետի մուտքը Հայաստան պետք է արգելել, քանի դեռ բացատրություն չի տրվել ասվածի վերաբերյալ․ Արսեն Խառատյան
11:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
Շարժումը չունի յստակ քաղաքական ուղեգիծ եւ հիմնուած է միմիայն նշանախօսքերու վրայ․ «Ասպարեզ»
Մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք հատվածներ վաղը փակ կլինեն
Այս պատերազմով Մոսկվան ուզում է փոխել աշխարհի զարգացման ընթացքը և վերադառնալ անցյալ
Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ և տուժած
Երևանի և Բաքվի միջև շարունակում են մնալ ֆունադամենտալ նշանակության տարաձայնություններ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վրաստանում իշխանությունն ու ընդդիմությունը կգնան երկխոսության. մոդերատորը Արևմուտքն է
ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
Մարզպետն ասել է՝ պատ կդնենք. «Հրապարակ»
Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել. «Հրապարակ»
Սիմոնյանն ու Գաֆարովան Ժնեւում. ուշագրավ «երկվություն» հայկական կողմում
Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը. «Հրապարակ»
Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ»
Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին. «Հրապարակ»
«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է թմրամիջոց
Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ, ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին
Երևանի նախկին քաղաքապետը հսկայական վնաս է հասցրել պետությանը
00:30
Հաջիևը և Բայդենի խորհրդականը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցեր
Գերմանիայի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել երկխոսությունը

Հովիկ Աբրահամյա՞նն էլ հրաժարական կտա՝ 2014-2015թթ. 7 տոկոս տնտեսական աճ չի լինելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

– Պարոն Այվազյան 2015թ. բյուջեի նախագծով սահմանված է 4,1 տոկոս տնտեսական աճ: Սերժ Սարգսյանն անցած տարվա իր հայտնի հարցազրույցում հայտարարել է, թե «Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որը տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի տնտեսական 7 տոկոս աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»: Ոչ անցած տարի, ոչ այս տարի, ոչ էլ հաջորդ տարի այդ ցուցանիշը չի ապահովվելու: Գարնանը հրաժարական տվեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, հնարավո՞ր է, որ հրաժարական տա նաև Հովիկ Աբրահամյանը, քանի որ նա էլ չի կարողանում այդքան աճ ապահովել:

– Նույն կերպ Ռուսաստանում նախատեսված էր 4,5 տոկոս տնտեսական աճ, այնտեղ այսօր արդեն զրո տոկոս է նախատեսվում: Մենք ունեցել ենք 14,6 տոկոս անկման տնտեսական ճգնաժամ: Իրավիճակից ելնելով պետք է խոսենք: Կրճատվել են Հայաստան եկող տրանսֆերտները:

– Չե՞ք կարծում, որ Հայաստանի տնտեսությունը շատ մեծ կախում ունի տրանսֆերտներից: Եվ Հայաստանը պետք է այլ ուղղություններ զարգացնի, որ տրանսֆերտների կրճատումն այդքան բացասական ազդեցություն չունենա տնտեսության վրա:

– Հիմա ուզում ենք տնտեսությունը զարգացնել և զարգացնում ենք:

– Բայց կառավարությունը զարգացման շատ ցածր չափանիշ է նախանշում:

– Կատարվող քայլերը նախապայման են, որ հաջորդ տարի մենք ունենանք համեմատաբար բարձր ու կայուն տնտեսական աճ: Մասնավորապես շահութահարկի կանխավճարի վերացումը, ներդրումների խրախուսումը, հարկային բեռի չավելացումը, անուղղակի հարկերի ռեժիմների թուլացումը, հարկային որոշակի արտոնությունների սահմանումը կբերեն տնտեսական ակտիվության: Վատ երևույթը միանգամից լուրջ արձագանք է գտնում տնտեսության մեջ, լավը՝ դանդաղ: Ես համոզված եմ, որ ներդրումների ծավալները կավելանան, որովհետև եվրասիական տնտեսական համագործակցության ձևաչափը հնարավորություն է տալու էլ ավելի հզորացնել մեր տնտեսական պոտենցիալը: Արտահանման միտված պահանջարկը կտրուկ ավելացել է: Տեսաք չէ՞, որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցների արդյունքում կտրուկ ավելացավ գյուղատնտեսական ապրանքների պահանջարկը:

– Բայց, վերջին վիճակագրական տվյալների համաձայն, Ռուսաստան արտահանումը կրճատվել է:

– Դա կախված է քո ներքին պոտենցիալից: Ռուսաստան հիմնականում գյուղատնտեսական ապրանքներ են արտահանվում, և հնարավոր չէ, որ այդ մասով կրճատում լինի: Տարին կամփոփենք և տարվա կտրվածքով այդ մասին կխոսենք: ՌԴ-ի կամ Մաքսային միության տարածաշրջանի հետ մեր առևտուրը միանշանակ ավելանալու է:

– Ներդրումների դեպքում Դուք շեշտեցիք Եվրասիական տնտեսական միությունը: Այսինքն` այդ կառույցի անդամ երկրների՞ց պետք է Հայաստանում ներդրումներ լինեն:

– Բոլոր տեղերից: ԵՏՄ ներգրավված խոշոր երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, ՌԴ-ի վճարունակ պահանջարկը բարձր է:

– Այսինքն` Ղազախստանը կարող է ներդրո՞ւմ կատարել Հայաստանում:

– Իսկ ինչու ոչ: Եթե ոչ Ղազախստանը, ապա կարող է նույն Գերմանիան կատարել, որպեսզի Ղազախստանն ապրանք ուղարկի:

– ՌԴ-ն ինքն է բավականին վատ տնտեսական վիճակում և դժվար թե Հայաստանում ներդրում կատարի: Հակառակը, ՌԴ-ն այստեղից ֆինանսներ է տանում՝ Հայաստանին թանկ գնով էներգակիրներ վաճառելով:

– Սխալ եք հաշվում: ՌԴ-ն էներգակիրներով փող է հավաքում բոլոր երկրներից: Հավատացեք, որ 1000 խորանարդ մետրի համար 189 դոլարն այնքան մեծ չէ, որ ՌԴ-ն տալիս է իր բարիդրացիական հարաբերություններով երկրներին:

– Բայց ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն այդ գազը Հայաստանի բնակիչներին վաճառում է մոտ 400 դոլարով:

– Ոչ: Ռուսական ընկերությունը բացարձակապես կապ չունի, որովհետև հարկատու է: Խոսքը վերաբերում է ՀՀ-ՌԴ պայմանավորվածություններին, որ սահմանի վրա գազի գինը 189 դոլար է:

– Հ. Աբրահամյանը վարչապետ նշանակվելուց հետո հայտարարեց հավասար խաղի կանոններ ստեղծելու և ստվերային տնտեսությունը կրճատելու մասին, սակայն 2015թ. բյուջեի նախագծում հարկեր/ՀՆԱ ցուցանիշը թողնվել է 2014թ. մակարդակի վրա: Արդյո՞ք այս ցուցանիշը չի նշանակում, որ կառավարությունը չի ցանկանում կամ չի կարողանում ստվերային տնտեսությունը կրճատել:

– Եթե մենք 2,5-5 միլիարդ դրամի չափ արտոնություն ենք տալիս, խոսքը վերաբերում է փոքր ու միջին բիզնեսին, դա նշանակում է, որ դու նրանցից փողը չես վերցնելու, վերցնելու ես խոշորից: Կամ խեղդում ենք, շատ փող ենք վերցնում, կամ թողնում ենք, որ մարդիկ նորմալ աշխատեն:

– Դուք ասում եք, թե փոքր ու միջին բիզնեսի համար արտոնություններ եք սահմանել, բայց վերջին տարիներին այդ ոլորտի հազարավոր ընկերություններ են փակվել:

– Դուք նկատի ունեք մեր պատգամավորների հնչեցրած թվերից մեկը, բայց բացարձակապես այդպես չէ: Փոքր ու միջին բիզնեսը, որը հիմնականում աշխատում է շրջանառության հարկի դաշտում, 56 հազարից աճել է 65 հազարի: Փակվելը մասնավորապես վերաբերում է խանութներին, որը մի շարք պատճառներով է պայմանավորված: Մարդը մի տեղ փակել է, մյուս տեղը բացել է:

– Ձեր գործընկեր Սամվել Ալեքսանյանը բազմաթիվ խոշոր սուպերմարկետներ է բացել, ինչի պատճառով փոքր ու միջին խանութները փակվել են:

– Նաև, բայց դա չի նշանակում, որ Ս. Ալեքսանյանը վերջին տարվա ընթացքում է բացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում