Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Արդի պայմաններում կարևոր է դիվանագիտական հասարակական նախաձեռնությունների կայունացնող դերը

Օրինաչափ է՝ ԼՂ-ում խաղաղապահների թեկնածուների անունները չեն հրապարակվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանի «Կովկաս» ինստիտուտի ղեկավար, ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Կռիլովն՝ անդրադառնալով «Մինսկի գործընթացի անկախ քաղաքացիական նախաձեռնության» հայտարարությանը:

Նա նշեց, որ Դավիթ Շահնազարյանն ու Էլդար Նամազովն իրենց երկրներում հանդիսանում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց անհանգստությունը ԼՂ հակամարտության գոտում շարունակվող փակուղային իրավիճակով հասկանալի է: Ըստ նրա` իսկապես կարևոր է հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման համար ուղի գտնելը:

Ալեքսանդր Կռիլովը մանրամասն վերլուծեց հայտարարության տեքստը: «Հայտարարության մեջ արտահայտվել է աջակցություն միջազգային ուժերին ԼՂ հակամարտության գոտում խաղաղության պահպանման համար: Մինչդեռ միջազգային ուժերի թվին չպետք է դասվեն ոչ ՄԽ անդամ երկրները, ոչ էլ հակամարտող կողմերի հարևան երկրները: Ընդգծվում է, որ միջազգային աջակցությունը պետք է լինի ազատ ինչ-ինչ աշխարհաքաղաքական կոնյունկտուրային պատկերացումներից` այնպիսի, ինչպիսին ազդեցության ոլորտների համար պայքարն է ու տարածաշրջանի նկատմամբ իշխող դիրքերի ամրապնդումը: Այս գաղափարն ունի իր տրամաբանությունը, տարիներ շարունակ այս գաղափարն առաջ է տանում ամերիկյան դիվանագիտությունը: Գլխավոր խնդիրը հետևյալն է` արդյոք արժե հավատալ Կովկասում արտաքին բոլոր խաղացողներին, որոնք իբրև թե հանդես են գալիս մաքուր նպատակներով»,- ասաց Ա. Կռիլովն` ակնարկելով, որ դժվար է իրականացնել այն, ինչ պահանջում է նախաձեռնությունը:

« Հնարավոր է արդյո՞ք իրականացնել խաղաղապահական գործունեություն ԼՂ հակամարտության գոտում այնպես, որ այն լինի «ազատ աշխարհաքաղաքական կոնյուկտուրային պատկերացումներից», ապահովելով շահագրգիռ բոլոր կողմերի հետաքրքրություններն ու անվտանգությունը: Հայաստանի հարևանությամբ գտնվող տարածաշրջաններում գլուխ բարձրացնող հակամարտություններն էլ ավելի մեծ հնչեղություն և ակտուալություն են հաղորդում անվտանգության խնդրին:

Օտարերկրյա զորքերի մուտքը ինքնիշխան երկրների տարածք, նույնիսկ խաղաղապահական առաքելության ներքո չի կարող չդառնա աշխարհաքաղաքական գործոն: Դժվար է գտնել այնպիսի երկրներ, որոնք կտրամադրեն անհրաժեշտ կոնտինգենտ և որը ձեռնտու կլիներ ոչ միայն հակամարտող կողմերի, այլև հակամարտության բոլոր կարևոր խաղաղացողների համար, որոնք հետաքրքրություններ ունեն Կովկասում: Առանց դրա անխուսափելիորեն նոր հակամարտություններ կձևավորվեն: Ուստի օրինաչափ է, որ մինչ այսօր հնարավոր խաղաղապահների թեկնածուներ չեն հրապարակվում»,- ասաց վերլուծաբանը:

Կռիլովի համոզմամբ` ներկայիս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում չափազանց կարևոր է, որպեսզի դիվանագիտական հասարակական նախաձեռնությունները դառնան կայունացնող գործոն: Նրա համոզմամբ` շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե նախաձեռնությունը քննարկում սկսեր հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդման, լարվածության թուլացման և շփման գծում զինված միջադեպերի նվազեցման ուղղությամբ:

«Նման աշխատանքը կպահանջի շատ ժամանակ ու ջանքեր, և այստեղ է, որ էական, անփոխարինելի պետք է դառնա այդ աշխատանքը: Կարծում եմ, որ եթե չհաջողվի հասնել էական արդյունքի այս ուղղությամբ, ապա քիչ հավանական է, որ քաղաքական և հասարակական նախաձեռնությունները ստանան լայն աջակցություն Հայաստանում և Ադրբեջանում»,- ասաց Կռիլովը:

Հիշեցնենք, որ 2009թ. մայիսի 22-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում սկիզբ առած «Մինսկի գործընթացի անկախ քաղաքացիական նախաձեռնությունը» երեկ Հելսինկիում նոր հայտարարություն է տարածել: Նախաձեռնության երկու կողմերի ղեկավարներն են` արտակարգ և լիազոր դեսպան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը և 1993-99թթ. Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական և քարտուղարության ղեկավար Էլդար Նամազովը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ստեղծված ստատուս քվոն չի կարող շարունակվել, «իրավիճակի սառեցում» տեղի չի ունենում. համարյա ամենօրյա կրակոցներից մարդիկ են զոհվում, ընդլայնվում է ռազմական բախումների տարածքը, հակամարտության կողմերի միջև աճում է սպառազինությունների մրցավազքը, պետական և քաղաքացիական մակարդակներում հռետորաբանությունն ավելի արմատական է դառնում: Ստատուս քվոյի պահպանման հետագա փորձերը անտարակույս կդառնան նոր վտանգավոր միտումների անբաժան մաս, որոնք սպառնում են ոչ միայն համաեվրոպական անվտանգությանը, այլև՝ մեր երկրների անկախությանն ու ինքնիշխանությանը»:

Հայտարարության հեղինակները սատարում են Խաղաղության համաձայնագրի իրագործման ընթացքում միջազգային ուժերի օգտագործման գաղափարը և շեշտում, որ միջազգային ուժերի կազմում չեն կարող մտնել ոչ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երկրները, ոչ էլ հակամարտության կողմերին հարևան պետությունները: Այնուհետև կոչով դիմում են ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրների ղեկավարներին, ինչպես նաև մյուս երկրներին. «Դադարեցնել բոլոր տեսակի հարձակողական զենքերի մատակարարումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարածաշրջանում: Ռազմական հակամարտության խաղաղ կարգավորումը միայն հնարավոր է հակամարտող կողմերի՝ փոխադարձ զիջումերի գնալու պատրաստակամության, առավելապաշտական պահանջներից ու նախապայմաններից հրաժարման, մեր ժողովուրդների ընդհանուր ազգային շահերի գիտակցման, ինչպես նաև՝ միջազգային միջնորդների կողմից ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անկեղծ ցանկության պարագայում»:

«Դիմում ենք կողմերի քաղաքական ղեկավարություններին, անկախ խաղաղ կարգավորման առանձին դրույթների սկզբունքների տարբեր մեկնաբանություններից, անվերապահորեն ձեռնամուխ լինել ղարաբաղյան Խաղաղության համաձայնագրի մշակմանը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքի ս.թ. մայիսի 7-ի նախաձեռնության և ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների ս.թ. մայիսի 12-ի հայտարարության հիման վրա:

Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերի քաղաքացիական հասարակություններին, բոլոր քաղաքական և հասարակական ուժերին դառնալ խաղաղ կարգավորման ակտիվ մասնակից, սկսել անհրաժեշտ փոխզիջումների փնտրտուքը, հրաժարվել առավելապաշտական պահանջներից և ստանձնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պատասխանատվության իրենց մասնաբաժինը»,- ասված է հայտարարության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում