«Շալկե»-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը վնասվածք է ստացել Գերմանիայի առաջնության շրջանակներում կայացած «Աուգսբուրգ»-ի դեմ խաղում:
Կիսապաշտպանը փոխարինվել է հանդիպման 4-րդ րոպեին և ուղևորվել հիվանդանոց` բժշկական հետազոտության:
Վնասվածքի լրջության աստիճանը դեռ որոշված չէ, սակայն «Շալկե»-ի մարզչական շտաբում մտավախություն կա, որ ֆուտբոլիստը վնասել է կապանները և շարքից դուրս մնացել նվազագույնը երկու ամսով: