Microsoft ընկերությունը Mac-երի համար թողարկել է Outlook-ի նոր տարբերակ: Այն կարող են ներբեռնել Office 365 վճարային բաժանորդագրություն ձևակերպած օգտատերերը՝ հայտնում է hitech.vesti.ru-ն: Ծրագիրն ունի ժամանակակից ինտերֆեյս, որը գործնականում լիովին համապատասխանեցված է Windows-տարբերակին, նաև վերամշակված է «ժապավենային» պանել:
Բացի դրանից՝ բարելավվել է Outlook-ի կայունությունը և արտադրողականությունը, իրական ժամանակի ռեժիմում push-տեխնոլոգիայի օգնությամբ ստեղծվել է նամակների փոխանցման համակարգ, Exchange սերվերով ավելացվել է նաև նամակների որոնման առցանց արխիվի գործառույթ:
Ընկերության պաշտոնական բլոգում հաղորդվում է, որ Mac-երի համար Office-ի հանրային բետա-տարբերակը կթողարկվի 2015թ. առաջին կեսին: Կայուն թողարկումը ծրագրվում է տարվա երկրորդ կեսից: Այն Office 365-ի բաժանորդների համար կլինի անվճար: