Հելոուինի գլխավոր ատրիբուտներից մեկն է դդումը, որը կտրելով՝ ստանում են «ծիծաղելի դեմքեր», և որի ներսում դնում են վառվող մոմեր:
Մի ընտանիք ևս պատրաստվում էր այդ տոնին և արդեն գնել էր դդումը: Սակայն անսպասելիորեն վրա է հասնում սկյուռը, որին այնքան էր գրավել Հելոուինի տոնակատարության ոգին: Արդյունքում ստացվեց սկյուռի «ստեղծագործությունը»՝ հելոուինյան դդում: