Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Ինչպես նկատեցինք, եռյակը ոչ թե արտաքին քաղաքականությունից չի խոսում, այլ օրենքն այնպիսին է, որ միայն Տեր-Պետրոսյանը դրանից խոսելու «իրավունք» ունի /փաստը դեմներս է/: Հետևաբար օրենքը միակողմանիորեն խախտած Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ոչ միայն այդպիսի, այլև անգամ հակադիր դիրքորոշում արծարծելը արդեն ջղաձգության առարկա է: Էլ չասած՝ նրա ներմուծած «ամեն մեկս իրավունք ունենք» կանոնի մասին»: