Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ Գլխավոր դատախազ նշանակված Գևորգ Կոստանյանն ազատվում է իր իրավանախորդի՝ Աղվան Հովսեփյանի վերջին ժառանգությունից: ՀՀ գլխավոր դատախազությունը փոխում է իր պաշտոնական կայքի ինտերնետային հասցեն: Նախկին genproc.am-ի փոխարեն այժմ գործելու է prosecutor.am հասցեով կայքը: Մի քանի օր է դատախազության նոր կայքում վերամշակման աշխատանքներ են: Այս պահին կայքի գլխավոր բաժնում եղած գլխավոր նորություններից է այն, որ Սերժ Սարգսյանը ներկայացրել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կամ այն, որ հուլիսի 1-ը ՀՀ դատախազության աշխատողի օրն է: