Սպասքի վրա միջատների հայտնվելը առաջացնում է միայն սարսափի և զզվանքի զգացողություն, և ձեռքդ ակամայից ձգվում է՝ այն ոչնչացնելու համար: Այս մասին գրում է Art-on.ru-ն:
Բայց այս զգացողությունները չեն խանգարել գերմանացի նկարչուհի Էվելին Բրաքլոուին ստեղծել իր տեսակի մեջ միակ և առանձնահատուկ զարդանախշերը ճենապակե սպասքի վրա: Նկարչուհին սպասքի վրա մրջյունների մի ողջ «ջոկատ» է պատկերել: