Հայաստանից ինքնաթիռները կսկսեն թռչել դեպի Ղրիմ: Այս մասին հայտնում է INTERFAX-ը՝ հղում անելով Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինին:
Նրա խոսքով՝ «Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը ծրագրում է նոյեմբերի 16-ից թռիչքներ իրականացնել Սիմֆերոպոլ-Երևան երթուղով:
«Տոմսերի վաճառքը բաց է, առաջին տոմսերն արդեն վաճառված են»,- նշել է Ցուրկինը՝ հավելելով, որ ինքնաթիռները կթռչեն շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերը: Սիմֆերոպոլից թռիչքը նշանակված է ժամը 9.00-ին: