Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարությունը հայտնել է վերջին 4 տարում սխալմամբ մոտ 200 բանտարկյալների ազատ արձակման մասին: Այս մասին փոխանցում է BBC-ն:
Գերատեսչության տվյալներով՝ ազատ արձակվածներից շատերը դատապարտված են եղել օրենքի ծանր խախտումների համար, որոնց թվում են սեռական հողի վրա կատարված հանցագործություններն ու կողոպուտները:
Պատճառը խնդիրներն են՝ կապված վաղաժամ ազատ արձակման պայմանները խախտած դատապարտյալների կրկնակի ձերբակալությունների, ազատազրկման ժամկետների սխալ հաշվարկների հետ:
Նախարար Էնդրու Սելուի խոսքով՝ դեպքերի մանրամասները հետաքննվում են: