Tuesday, 14 05 2024
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԵՄ-ն Հայաստանի համար գործակցության բոլոր տարբերակները բաց պահում. Հունգարիայի ԱլԳ դեսպան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արևելյան հարևանության քաղաքականության Հունգարիայի դեսպան Գաբոր Բրոդին:

-Պարոն Բրոդի, Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության պատվիրակությունները պետք է հանդիպեն Բրյուսելում առաջիկայում՝ հստակեցնելու ապագա համագործակցության մակարդակին վերաբերող հարցեր, երբ Հայաստանն արդեն ստորագրել է ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը: Ի՞նչ փաստաթուղթ կարող է ունենալ Հայաստանը ԵՄ-ի հետ, ի՞նչ մակարդակի հարաբերություններ:

-Ես տեսնում եմ, որ ԵՄ-ն բաց է պահում Հայաստանի համար հարաբերությունների բոլոր տարբերակները: Մենք հարգում ենք ՀՀ իշխանությունների ինքնիշխան որոշումը, և ես կարծում եմ, որ եթե ՀՀ իշխանությունները որոշեն շարունակել հարաբերությունները արդեն իսկ եղած բանակցությունների արդյունքների վրա, ապա կարող ենք ձևավորել նոր համաձայնագիր: Հիմքում անպայման չէ, որ լինի քաղաքական համագործակցությունը, կարող է լինել ոլորտային համագորակցություն, փոխանակումներ և այլն: Անկեղծ ասած, այս այցի նպատակն է հասկանալ, լսել ՀՀ կառավարությանը, լսել քաղաքացիական հասարակությանը, ուսանողներին և հասկանալ իրավիճակը:

– Հայաստանն ուզում է շարունակել քաղաքական համագործակցությունը, սակայն Հայաստանը կախյալ է ներկայիս Ռուսաստանից, որն ուկրաինական օրինակով ապացուցեց, որ պատրաստ է հարցերը լուծել կոշտ ուժի կիրառմամբ: ԵՄ-ն կաջակցի՞ Հայաստանին այդ կախվածությունից ազատվելու և ԵՄ-ի հետ ազատ հարաբերություններ կառուցելու ճանապարհին:

-Մենք իհարկե սխալներ թույլ տվեցինք: Դա պատմական սխալ էր, գուցե, որովհետև որևէ մեկը չէր մտածի, որ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու հարցն այսքան լուրջ խնդիր կդառնա, որ Ուկրաինայում մարդիկ դուրս գան փողոց և պահանջեն նախագահից ստորագրել: Մի քանի ամիս առաջ ես չէի պատկերացնի, որ նման զարգացումներ են հնարավոր. սա չէր ԵՄ-ի ցանկությունն ու մտադրությունը: ԵՄ-ն ցանկանում էր ԱլԳ բոլոր անդամ երկրների հետ սերտ համագործակցություն ունենալ: Բայց եթե Ուկրաինայի ժողովուրդը պատմական ընտրություն է կատարել, մենք պետք է հարգենք այդ որոշումը և հետևողական իրականացնենք այդ ընտրությունը: Ուկրաինան չպետք է որոշում կայացներ համագործակցել կա՛մ Ռուսաստանի հետ, կա՛մ ԵՄ-ի, քանի որ ԵՄ-ն ինքն է ցանկանում Ռուսաստանի հետ համագործակցել տնտեսական և քաղաքական ոլորտներում: Երկարաժամկետ ապագայում ես վստահ եմ, որ մենք միասին կարող ենք լուծել բոլոր քաղաքական խնդիրները, որ և՛ հօգուտ Ռուսաստանի է, և՛ ԵՄ-ի, և՛ գործընկեր երկրների: Սա է մեր նպատակը, որի համար աշխատում ենք:

-Մի շարք փորձագետներ պնդում են, որ Ռուսաստանը մարտահրավեր է նետում արևմտյան կառույցներին՝ փորձելով ձևավորել դրանց հակակշիռն իր ազդեցության գոտում: Ի՞նչ եք մտածում այս մասին:

-Ասոցացման համաձայնագիրը ԵՄ անդամակցություն չէ, սա որևէ կապ չունի անդամակցության հետ, ՆԱՏՕ-ի հետ կապ չունի: Ես կառաջարկեի, որ եթե կա նման վախ, ապա դա վերանա, քանի որ իրատեսական չէ: Այս իրավիճակը մարտահրավեր է թե՛ ՌԴ-ի և թե՛ ԵՄ-ի համար, և լիահույս եմ, որ մենք քաղաքական լուծում կգտնենք: Լուծումը հետևյալն է, որ Ուկրաինան գնա իր ինքնիշխան որոշման ճանապարհով, Հայաստանը գնա իր ինքնիշխան որոշման ճանապարհով, Ռուսաստանը կարող է ԵՄ-ի հետ ունենալ սերտ առևտրական, տնտեսական և քաղաքական հարաբերություններ: Ես սրան եմ հավատում, և մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում