Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Մալալա Յուսուֆզայը կդառնա Կանադայի պատվավոր քաղաքացի: Այս մասին գրում է Ottawa Citizen-ը:
«Կանադան հենց այնպես չի շնորհում պատվավոր քաղաքացու կարգավիճակը: Չորեքշաբթի Մալալա Յուսուֆզայը կմիանա Ռաուլ Վալենբերգին, Նելսոն Մանդելային, Դալայ-լամային և Աուն Սան Սու Չժիին: Ինչպես նրանց մեծ մասը, Յուսուֆզայն այժմ նույնպես Խաղաղության Նոբելյան մրցանակակիր է»,- ասվում է թերթի հրապարակման մեջ:
Պարբերականի կարծիքով՝ Յուսուֆզայը ամենալավ օրինակն է այն բանի, որ կանանց նկատմամբ բռնությունը չի կարող լռեցվել՝ աշխարհի որ կետում էլ տեղի ունենա: