Մանչեսթեր այցի ժամանակ արքայազն Հարին չնախատեսված կանգառ է կատարել, որպեսզի հարգի մարդասիրական կազմակերպության աշխատակից Ալան Հենինգի հիշատակը, որին գլխատել են ԴԱԻՇ (Իրաքի և Շամի Իսլամական պետություն) արմատական խմբավորման անդամները: Այս մասին գրում է The Times-ը:
Արքայազնը ծաղիկներ է դրել հուշարձանի մոտ, երբ ճամփորդել է Մեծ Մանչեսթեր կոմսությունում: Արքայական աղբյուրը պնդում է, որ Հարին ցանկացել է զոհվածի հիշատակը հարգել պատշաճ ձևով: