Մեծ Բրիտանիայի Լեսթերշիր կոմսության հիվանդանոցներում բժիշկներին արգելել են աշխատանքի ժամին թեյ կամ սուրճ խմել: Այս մասին հաղորդում է The Indenpendet-ը:
Բժշկական հաստատությունների ղեկավարությունը տվյալ որոշումն ընդունել է բազմաթիվ հիվանդների խնդրանքով: Մարդիկ բողոքում են, որ ընդունելության ժամանակ տաք ըմպելիքներ խմող բժիշկները ծույլ մասնագետների տպավորություն են գործում:
Շատ բժիշկներ արգելքը անարդար են համարել` նոր միջոցառումները «անհեթեթ և հրեշավոր» անվանելով: Բժիշկները քարոզարշավ են կազմակերպել ընդդեմ իրենց իրավունքների ոտնահարման` սկսելով տարածաշրջանային ԶԼՄ-ներին դիմելուց: