Shamshyan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ծաղկաձոր քաղաքի «Թփուտներ» ռեստորանային համալիրում պահվող 2 տարեկան արջը` դեռևս անհայտ պայմաններում, կարողացել է վանդակից դուրս գալ: Այս պահին նշված վայր է ժամանել Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը` Հրազդանի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ոստիկանությունը տեղեկացրել է նաև ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից նշված վայր են ուղարկել Հրազդանի թիվ 44 հրշեջ –փրկարարական ջոկատը:
Մանրամասները՝ shamshyan.com