Tuesday, 14 05 2024
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ցինիզմի փակուղի

Այն, ինչ երեկ Ազգային ժողովում իրենց թույլ են տվել հանրապետականները` դժվար է այլ բան որակել, քան լկտիություն և ցինիզմ, երբ պարզապես ակնհայտ կերպով ոտնահարվել են պառլամենտական փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորների իրավունքները: Սակայն մյուս կողմից, չնայած որ սա առաջին դեպքը չէ, երբ ՀՀԿ-ականներն իրենց մեծամասնությամբ, այսինքն` զուտ իրենց քանակով, ապավինելով միայն, այսպես ասած, բազկին և մի կողմ դնելով խելքը՝ եթե, իհարկե, այն կա (որոշների մոտ այնուամենայնիվ կա), այսուհանդերձ խաղի այս կանոնները կամա, թե ակամա ընդունել են բոլոր այն պատգամավորները, որոնք ԱԺ-ում կեղծ, թե անկեղծ ձգտում են կռիվ տալ ցինիզմի այդ պատի դեմ:

Այսինքն` ինչ-որ իմաստով, ըստ էության, նրանք նույնիսկ իրենց կամքից անկախ խրախուսում են ՀՀԿ-ի նման պահվածքը, արդարացնում ՀՀԿ-ի այդ մարտավարությունը, որն, իհարկե, նման պահվածքի մասին երևի բավականաչափ մեղմացված բնորոշում է: ՀՀԿ-ն էլ, ըստ էության, օգտվում է առիթից և շարունակում իր պահվածքը:

Եվ ուրեմն` ի՞նչ անել: Կարծեք թե պատասխանը շատ պարզ է՝ շարունակել այդպես կամ էլ փոխել կանոնները, փոխել տարբերակը ՀՀԿ-ի հետ աշխատանքի, փոխել ոճը, ձևը, այսինքն` ՀՀԿ-ին այլ խնդիր առաջադրել: Այլ տարբերակ չկա: Քանի դեռ ՀՀԿ-ի այդ խաղն անցնում է, նա ավելի ու ավելի ահագնացող ցինիզմով շարունակելու է խաղը և բացարձակ շահագրգռվածություն ու հետաքրքրվածություն չունի ինչ-որ բան փոխելու: Ինչու փոխել, եթե ամեն ինչ ընթանում է ինչպես հարկն է: Փոխելու հարցում շահագրգռված պետք է լինեն այն ուժերը, որոնք իսկապես դժգոհ են իրերի նման դասավորությունից և խաղի նման կանոններից: Սակայն կա՛մ նման ուժեր չկան, կա՛մ նրանք բավականաչափ կրեատիվություն կամ հնարամտություն չունեն ՀՀԿ-ի առաջ նոր խնդիրներ դնելու, խաղի այս հին կանոններից դուրս գալու:

Չենք բացառում նաև, որ այս ամենը ևս լավ հաշվարկված է և նման կերպ ՀՀԿ-ին մղելով ուղղակի արդեն կատարյալ արխայիկ ցինիզմի գիրկը` ուղղակի բթացնում են վերջնականապես, հարցերը մի քանի րոպեում կտրուկ շրջադարձով լուծելու համար: Բայց այդ ամենը արդեն ձգվում է այնքան երկար տարիներ, որ արդեն տպավորություն կա, թե ՀՀԿ-ի վրա դա չի ազդում, կամ էլ այն աստիճան են տարվել ՀՀԿ-ին ցինիզմի սադրելու գործով, որ մոռացել են կտրուկ շրջադարձի և ՀՀԿ-ականներին փաստի առաջ կանգնեցնելու մասին:

Համենայնդեպս, ակնհայտ է, որ իրավիճակը փակուղային է, և այդ փակուղուց դուրս գալու առումով եթե կա մի բացարձակապես չշահագրգռված ուժ, ապա դա ՀՀԿ-ն է, իսկ թե կան արդյոք շահագրգռված ուժեր, կարծեք թե չի երևում՝ համենայնդեպս իրական գործով:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում