Tuesday, 14 05 2024
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ

Ճոյտը լավ քայլ է համարում «ասֆալտի վրա մեծացած և գյուղացուն մեծ վնասներ պատճառած Արմեն Գևորգյանի փոփոխությունը»

Գործարար, շինարարական և այլ բիզնեսներով զբաղվող նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) ոգևորել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու փաստը, սակայն այն առումով, որ դրանից հետո Եվրոպան ավելի շատ ուշադրություն կդարձնի Հայաստանին, ավելի շատ ներդրումներ կկատարի, որպեսզի դրանով Հայաստանին պոկի Ռուսաստանի հետ համագործակցելուց:

«Այդպիսով Եվրոպան ավելի շատ ներդրումներ, ծրագրեր, ֆինանսավորում կիրականացնի Հայաստանում, ինչը մեզ համար միմիայն շահեկան իրավիճակ կստեղծի, քանի որ մենք Ռուսաստանին որպես գործընկեր արդեն իսկ ունենք, իսկ եվրոպացիք կփորձեն իրենց ձևերով ամեն ինչ անել, որ մենք իրենց ձգտենք: Եվրոպան երբեք, այսպես ասած, չի խռովի Հայաստանից ԵՏՄ-ին միանալու համար և չի ասի՝ ընտրել ես Ռուսաստանը, դե, գնա այնտեղ: Նրանք ամեն ինչ կանեն, որ մենք իրենց ինտեգրվենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ Եվրոպան շատ խելացի է և գիտի, որ հնարավոր է քաղաքական իրավիճակ փոխվի, և քաղաքական մեծամասնությունը ձգտի դեպի Եվրոպա: «Հետևաբար Եվրոպան ավելի մեծ ոգևորությամբ կաջակցի Հայաստանին: Կավելանան գրանտային և այլ կարգի ծրագրերը. դուք առաջիկայում կհամոզվեք դրանում»,- ասաց գործարարը:

Նրա խոսքով՝ ԵՏՄ-ին միանալուց հետո Հայաստանի համար իսկապես լայն հեռանկարներ կբացվեն ռուսական շուկայում, պարզապես Հայաստանը պետք է իր ապրանքները արտադրի այնպիսի չափանիշներով, որ դրանք կարողանան մրցել դրսի ապրանքների հետ: Այլ կերպ ասած՝ համապատասխանեն եվրոպական ստանդարտներին:

«Որակը մնում է որակ, Ռուսաստանն այլևս նախկին Ռուսաստանը չէ: Հիմա նոր Ռուսաստան է՝ նոր ձևաչափերով, նոր ստանդարտներով: Այսօրվա վիճակով ավելի բարդ է, օրենքները շրջանցել չի լինում, ստուգումները խստացել են: Եթե մենք համապատասխանեցնենք մեր ապրանքները այդ ստանդարտներին, ապա երկուստեք ձեռնտու կլինի: Այսուհետ գոնե ապրենք, գործենք ու գոնե մի քիչ նմանվենք զարգացած երկրներին»,- նկատեց Հակոբյանը:

Գործարարի խոսքով՝ Հայաստանը մեծ պոտենցիալ ունի ռուսական շուկա հանելու թռչնամիս, ձու, կաթնամթերք, որոնք նախկինում ավելի շատ Ռուսաստան գնում էին Ուկրաինայից, իսկ հիմա այդ տեղը կարող է զբաղեցնել Հայաստանը: Բացի դրանից՝ կարող են արտահանել գյուղմթերք, բանջարեղենի ցանկացած տեսակ, որը շատ լավ որակ ունի, և խնդիր չի լինի ռուսական շուկայում հաստատվելու համար:

«Պարզապես մենք պետք է կարողանանք կազմակերպել և այդ ապրանքները դուրս տանել, ինչի համար պետք են պետական մտածողություն ունեցող ղեկավարներ, որպեսզի կարողանան այդ գործընթացն այնպես կազմակերպել, գյուղացի-արտահանող կապն այնպես ստեղծել, որ ճիշտ լինի, և խնդիրներ չառաջանան:

Բացի այդ՝ արդեն իսկ պետք է հողի հարկերը 5 տարով զիջեն, ոռոգման ջուրը նույն ժամանակահատվածով անվճար դարձնեն, և կտեսնեք, որ գյուղացին, մարդիկ կսկսեն զբաղվել այդ բիզնեսով: Եթե գյուղացին մոտենա հողին և սկսի աշխատանքներ տանել, պետությունն ավելի շատ կշահի, քան հողերն անմշակ թողնելով և հարկեր գանձելով»,- ասաց Հակոբյանը:

Այդ իմաստով նա շատ լավ քայլ է համարում փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փոփոխությունը: «Նա ասֆալտի վրա մեծացած տղա է և այսօրվա վիճակով շատ մեծ վնասներ է պատճառել մեր գյուղացուն և գյուղատնտեսությանը: Նա մասնագետ չէր և ոչ էլ իր աշխատանքից էր գլուխ հանում: Այդ պաշտոնում այնպիսի մեկին պետք է նշանակեն, որ կապված է մարզերի հետ և գլուխ է հանում գյուղատնտեսությունից և գյուղացու հոգսերից: Իսկ տարբեր մարդկանց օգնական աշխատած և ասֆալտի վրա մեծացած այդ տղան գյուղատնտեսության հետ կապ չուներ, ինչի պատճառով էլ մենք ունենք այսօրվա վիճակը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում