Tuesday, 14 05 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով

ԵՏՄ-ի կազմում «Հայաստանը վերադարձնում է 7 շրջանները, Ադրբեջանն ու Թուրքիան վերացնում են շրջափակումը»

Հայաստանի և Ադրբեջանի համար աշխարհաքաղաքական հարմար իրավիճակ է զիջումների մի մեծ շրջան սկսելու համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, ՌԴ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ, քաղաքագետ-տնտեսագետ Սերգեյ Մարկովը՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում իր անունից հրապարակված այն տեղեկությանը, թե Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանն ակտիվորեն բանակցում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ:

Նա հստակեցրեց իր միտքը՝ ասելով, որ հետզհետե հարմար քաղաքական իրադրություն է ստեղծվում զիջումների մի մեծ շրջանի համար: Ըստ նրա՝ Հայաստանը միանում է եվրասիական պրոյեկտներին, Հայաստանին անհրաժեշտ է ապաշրջափակում, իսկ այդ համաձայնությունն ըստ էության կլուծի այդ խնդիրը:

Ռուսաստանցի գործչի համոզմամբ՝ այդ զիջումների էությունը հետևյալն է՝ Հայաստանը վերադարձնում է յոթ շրջանները, որի դիմաց Ադրբեջանն ու Թուրքիան վերացնում են Հայաստանի շրջափակումը: «Այս զիջումն, ըստ իս, տեսանելի է երկու կողմերի համար էլ, բայց դա ժամանակավոր լուծում է, քանի որ չի հստակեցվում ԼՂ կարգավիճակի հարցը: Այնուամենայնիվ, սա ստեղծում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման դրական բանակցությունների և համաձայնության հիմք, միևնույն ժամանակ կողմերն են դրական տրամադրվում գործընթացի նկատմամբ»,- մեկնաբանեց Սերգեյ Մարկովը:

Հարցին՝ ո՞ր կողմն է առաջարկում լուծման այս տարբերակը, քաղաքագետն արձագանքեց՝ ասելով, որ այս լուծումը որևէ մեկը դեռ չի առաջարկում: «Ես պարզապես ասել եմ, թե կարծում եմ՝ դրա համար պայմաններ են ստեղծվում: Սա դեռ ամենավաղ փուլն է, այսպես ասած, այս գործընթացի: Նախկինում սա հնարավոր էր միայն տեսականորեն, իսկ այսօր նաև գործնականում»,- ասաց Սերգեյ Մարկովը:

Խոսելով Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի խնդիրներից՝ նա նշեց, որ անկախ խնդիրներից՝ ավարտվում է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության գործընթացը: Սակայն, նրա խոսքով, մեծ վստահություն չկա այն հարցում, որ Հայաստանը հոկտեմբերի 10-ին կմիանա եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին:

«Հարցն այն է, որ Հայաստանի որդեգրած կուրսը վախվորած է: Արևմուտք-Ռուսաստան դիմակայության ընթացքում Հայաստանը վախենում է համարձակ կերպով որդեգրել պրոռուսական դիրքորոշում: Այժմ իրավիճակը բավականին անկանխատեսելի է, երբ ավարտվի ուկրաինական ճգնաժամը, կարծում եմ՝ կարելի է այդ ժամանակ սպասել որոշակի հստակության, որպեսզի Արևմուտքի և Ռուսաստանի միջև պատերազմի նոկաուտի ազդեցությունը Հայաստանի նկատմամբ զգալի չլինի»,- նշեց Սերգեյ Մարկովը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի կողմից ստեղծվող Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամների թիվը կաճի: Այս մասին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հիշեցնելով, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը վերջնական փուլում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում