Monday, 27 05 2024
Կապանի քաղաքապետի ավտոմեքենան հրդեհելու գործով կա ձերբակալված. ՔԿ
Ռուսաստանն այլևս բացահայտ աջակցում է Գալստանյանին
Նռնակով բանկ ներխուժած անձը ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին
00:45
Զախարովան հակադարձել է Մակրոնին
-
00:40
Աղետի հետևանքները. պետության ֆինանսական բեռը խիստ ծանրացավ
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Առաջին Հանրապետության հիմնադրման 106-ամյակը
«Սառեցված» սրբազանի հայտարարած վճռական փուլը. կա՞ ծրագիր
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ոստիկանը պետք է պաշտպանված լինի հակասոցիալական տարրերի հարձակումներից. չհաճոյանա՛լ կրիմինալին
Գալստանյանին պետք գալո՞ւ է բերետավորների ծառայությունը, եթե վարչապետ դառնա
Հանդիպել է նախկին կնոջը, վիճել, ապա հրդեհել է մեքենան․ կինը փախել է
Տավուշի թեմի նոր առաջնո՞րդ պետք է նշանակվի. հարց՝ Գալստանյանին
Ֆինանսական շատ մեծ բեռ է լինելու աղետը կառավարության վրա, մեծ վնասներ ենք կրել, մի մասը տեսանելի չէ
Կայացել է Նավասարդ արքեպսկ․ Կճոյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցի քննությունը
Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ
Ինչ ասես՝ հասնում է նրան ասելու. Գալստանյանը արձագանքում է ոստիկանապետին
23:00
Ֆրանսիայի և Ուկրաինայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Կիևին ֆրանսիական զենք մատակարարելու հարցը
Միրզոյանը և Սիֆրեդին քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաշերտ գործընկերության հարցեր
Մոսկվան սրբազանյան շարժմանը չի՞ վստահում
Վրաստանի իշխող էլիտան այս օրենքով ձգտում է մաքսիմալ իշխանության. ընդդիմությունը միավորվում է
Մուրա՛դ Փափազյան, էդքան լավն է Ռուսաստանը, ինչո՞ւ ես Ֆրանսիայում, վերցրու տնեցիքին, գնացեք Սիկտիվկար
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայի հատվածի կենտրոնում 800 մ երկարությամբ թունելի ոչնչացման մասին
Արցախցիների վերադարձի ճանապարհը Հաագայով է, այլ ոչ՝ Ոսկեպարով
Արագ տեմպերով անցկացվում է Ալավերդի-Մադան-Շամլուղ գրունտային ճանապարհը` 7 բնակավայրի հետ կապը վերականգնելու նպատակով
21:30
ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին
Մենք կանենք ամեն ինչ, որ Հայաստանը դառնա Եվրոպայի լիիրավ անդամ. Նատալի Լուազո
21:20
ԵՄ արտգործնախարարները Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետևանքները կքննարկեն հունիսին
21:10
Իռլանդիայում կփակվեն Ուկրաինայից փախստականների տեղավորման որոշ կենտրոններ
Հայաստանի ակնկալիքները ԱՄՆ հայկական լոբբիից
Փարիզը գիտե, որտեղից է փչում Բաքվի քամին

Լրագրողների մոտ Գլխավոր դատախազի տղայական պահվածքը

Այսօր Վճռաբեկ դատարանում ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի ընտրության հարցազրույցի փուլի ժամանակ մրցութային հանձնաժողովի անդամ, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից լրագրողը ցանկացավ մեկնաբանություն ստանալ, բայց հարցերը նրան դուր չեն եկան, ու գլխավոր դատախազը վիրավորեց լրագրողին:

Հարցերը տվյալ դեպքում վերաբերում էին մրցութային հանձնաժողովի անդամների օբյեկտիվությանը. չէ՞ որ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ լինելու համար դիմողներից մի քանիսը աշխատում են հանձնաժողովի անդամների ղեկավարած գերատեսչություններում: Օրինակ՝ Եղիշե Կիրակոսյանն աշխատում է Սահմանադրական դատարանում՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի խորհրդականն է: Նման դեպքում Գ. Հարությունյանն ինչպե՞ս կարող է օբյեկտիվ լինել իր խորհրդականի նկատմամբ և արդյոք չի՞ փորձի նրա նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունք դրսևորելով՝ բարձր գնահատական նշանակել կամ հանձնաժողովի մյուս անդամներին նույնպես ուղղորդել նրան բարձր գնահատականներ տալ:

Նույն Գ. Կոստանյանը կարո՞ղ է արդյոք օբյեկտիվ գնահատել իր աշխատակցուհու՝ Գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանի հարցազրույցը: Եվ ընդհանրապես՝ այդ մրցութային հանձնաժողովը կարո՞ղ է օբյեկտիվ լինել, եթե բոլոր անդամները պետական պաշտոնյաներ են և գտնվում են իշխանությունների ազդեցության ներքո: Արդյոք նրանք ի վերջո «հաղթողներ» չե՞ն ճանաչի այն թեկնածուներին, որոնք հովանավորվում են իշխանությունների կողմից: Այս վերջին հարցը ու հատկապես այն հանգամանքը, որ լրագրողը փորձեց ընդհատել Գ. Կոստանյանին, դուր չեկան նրան: Եվ Հայաստանի գլխավոր դատախազը վիրավորեց լրագրողին:

Գ. Կոստանյանը Վճռաբեկ դատարանի շենք էր եկել բազմանդամ, մեծ շքախմբով՝ հավանաբար թիկնապահներով՝ այն դեպքում, երբ Գլխավոր դատախազությունը գտնվում է անմիջապես Վճռաբեկ դատարանի հարևանությամբ՝ մի-երկու քայլ հեռավորության վրա: Երբ Գ. Կոստանյանը շենքից դուրս էր գալիս, այդ շքախումբը նրան ուղեկցեց դեպի ծառայողական մեքենա: Ու հավանաբար այդ շքախմբի ներկայությունը ստիպեց գլխավոր դատախազին կոպիտ խոսել լրագրողի հետ, քանի որ նա չէր սպասում, որ իր ոչ կոռեկտ արտահայտությանը համարժեք պատասխան կտրվեր: Գ. Կոստանյանն իր կերպարին կամ բնավորությանը համապատասխան՝ չէր կարող հանդուրժել իրեն ուղղված համարժեք պատասխանը: Ներկայացնում ենք նրա հետ ողջ հարցուպատասխանը նույնությամբ:

Պարոն Կոստանյան, մրցութային հանձնաժողովը կարո՞ղ է օբյեկտիվ լինել, երբ բոլոր անդամները պետական պաշտոնյաներ են: Չէ՞ որ հանձնաժողովի որոշ անդամների աշխատակիցներ իրենց թեկնածությունն են առաջադրել այս մրցույթին:

– Ուրեմն որևէ մարմնի օբյեկտիվության գնահատման երկու չափանիշ կա: Չափանիշ առաջին՝ ինստիտուցիոնալ, և չափանիշ երկրորդ՝ ընթացակարգային: Դա վերաբերում է ցանկացած տիպի մարմինների: Ինստիտուցիոնալ անկախությունը վերաբերում է նրան, որ մարմնի բոլոր անդամները կախվածություն չունենան, առնվազն մեկը մյուսի հետ փոխկապակցվածություն չունենան: Այսինքն՝ հանձնաժողովն անկախ է՝ ինչպես յուրաքանչյուր անդամ մեկը մյուսից, այնպես էլ որևէ կոնկրետ պետական մարմնից: Այսինքն՝ այս հանձնաժողովի ինստիտուցիոնալ անկախությունն արդեն երաշխավորված է: Երկրորդը ընթացակարգային, պրոցեդուրալ անկախությունն է: Հանձնաժողովի գործունեության կարգը, քվեարկության կարգը, որոշումների ընդունման կարգն ինքնին այնպիսին է, որ չի կարող ողջամտորեն կասկածի տակ դնել հանձնաժողովի անկախությունը:

Ինչպե՞ս համոզված լինենք, որ Դուք օբյեկտիվ կլինեք Ձեր աշխատակցուհուն գնահատելիս, ով այս պահին մասնակցում է հարցազրույցին:

– Նախ կարծում եմ, որ Դուք պետք է համոզված լինեք: Դա ձեզ համար համոզիչ է, թե չէ՝ դա քառասունութերորդ հարցն է, որովհետև ես այդ որոշումը կայացնում եմ ոչ թե ձեզ կամ ինձ համար, այլ մեր երկրի համար:

Բայց այդպիսով Դուք կարող եք նրան հովանավորել:

– Մի ընդհատի ինձ:

Բայց կարող եմ ընդհատել և ճշտող հարց տալ:

– Դե, որ ընդհատում ես, գնա ընդհատիր (Գ. Կոստանյանը չհանդուրժեց, որ իր խոսքը հարցով ընդհատվեց ու հեռացավ):

Ներողություն: Իսկ ինչպե՞ս համոզված լինենք, որ հանձնաժողովն իշխանությունների թեկնածուին չի ընտրի:

– Իշխանության թեկնածու գոյություն չունի, աղջիկ ջան:

Ես աղջիկ ջան չեմ, տղա ջան:

Այս հարցուպատասխանից հետո Գ. Կոստանյանը նստեց իր ծառայողական մեքենան ու հեռացավ: Իսկ նրա հետ խոսակցության շարունակությունը շատ ավելի կոպիտ էր, ինչը չենք հրապարակում: Այդ ժամանակ նրա աշխատակցուհի Ն. Հակոբյանն արդեն ավարտում էր իր հարցազրույցը: Երբ դահլիճ վերադարձանք, ընթանում էր նրա հարցազրույցի՝ օտար լեզուների ստուգման փուլը: Թեկնածուի անգլերենը ստուգելուց հետո հանձնաժողովն անցավ երկրորդ օտար լեզվի՝ ֆրանսերենի իմացության ստուգմանը: Այստեղ Ն. Հարությունյանը բառարան խնդրեց, հարևանությամբ նստած մասնագետները նրան բառարաններ տվեցին: Բառարանները մի փոքր շուռումուռ տալուց, թերթելուց հետո հրաժարվեց դրանք օգտագործել ու սկսեց ներկայացված տեքստը թարգմանել առանց դրանց: Հեռվից բառարաններն ու թեկնածուի շփոթվածությունը կասկածելի թվացին: Իսկ երբ Ն. Հարությունյանն ավարտեց հարցազրույցը, փորձեցինք տեսնել, թե ինչ բառարան էր նա թերթում։ Նրա սեղանին դրված էին երկու` անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն բառարաններ։ Եվ չի բացառվում, որ նա հենց դրանցով էր փորձում ֆրանսերեն բառեր թարգմանել։ Նաև չի բացառվում, որ նա ֆրանսերեն տեքստին նախապես էր ծանոթ ու առանձնապես բառարանների անհրաժեշտություն չուներ։

IMG_20141006_150803

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում