«Առաջին լրատվական»-ին հասած տեղեկություններով՝ մինչ ԲՀԿ-ն եռյակին մաս կազմով երկու ուժերի հետ հանրահավաքներ է անցկացնում մարզերում շաբաթ օրը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է իրեն հավատարիմ մարդկանց՝ մասնավորապես մարզիկների, մշակույթի և հասարակական գործիչների հետ՝ հորդորելով հոկտեմբերին պատրաստվել հեղափոխության:
Ուշագրավն այն է, որ չնայած նման ռադիկալությանը՝ ԲՀԿ-ն եռյակի հանրահավաքների ժամանակ այդպես էլ մինչ այժմ չի պահանջել նախագահի հրաժարականը և իրեն ընդդիություն չի համարում: Անգամ կառավարության հրաժարականն այլևս հետաքրքիր չէ ԲՀԿ-ին. խնամի Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո ԲՀԿ-ում հասկացան, որ «կառավարության փոփոխությամբ» երկրում բան չի փոխվի: