Friday, 26 04 2024
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են

Մեկ միլիոն դոլար արժողությամբ երկամյա ծրագիր՝ Հայաստանում թեթև արդյունաբերության զարգացման համար

«Հայաստանի կառավարությունն իր առջև դրել է նպատակ՝ Հայաստանն ապահովելու ժամանակակից համաշխարհային տնտեսության և տարածաշրջանային զարգացումներում առաջատար դիրքերով»,- այսօր «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական ճյուղերի մրցունակության բարձրացման ու արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի մեկնարկից հետո ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Վերջինս UNIDO-ի հետ ստորագրեց ծրագրային փաստաթուղթ, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում զարգացնել թեթև արդյունաբերությունը, ինչպես նաև նպաստել տարածաշրջանային և միջազգային շուկաներում Հայաստանի արդյունավետ ինտեգրմանը:

Երկամյա ծրագիրը, որի բյուջեն կազմելու է 1 միլիոն դոլար, օգնելու է ՓՄՁ-ներին զարգացնել և արդիականացնել իրենց տեխնիկական կարողությունները՝ որակյալ և բարձրարժեք դիզայնով հայկական արտադրանքը շուկա հանելու նպատակով:

«Հագուստի արտադրության ոլորտում մենք տարեսկզբից արդեն իսկ 10 տոկոսի սահմաններում աճ ունենք: Ներդրումներն էլ իրականացվում են գործող կազմակերպություններում: Այս ոլորտում իսկապես նկատվում է և պայմանագրերի, և արտադրության աճ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը:

«Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ներքո գերակա ուղղություն է նաև թեթև արդյունաբերությունը: Եվ եթե մենք հիմա դիտարկենք նախորդ տարիների թվերը, կտեսնենք, որ ամեն տարի դինամիկ աճ է նկատվել»,- իր հերթին ասաց էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը:

Նրա խոսքով՝ դեռևս բավականին ցածր մակարդակի վրա է շուկայում տեղական ապրանքի մակարդակը: Տեղական ապրանքը շուկայում զբաղեցնում է մոտ 30 տոկոս, և առաջիկա միջոցառումներն ուղղված են հենց այդ տոկոսի աճին:

«Կառավարությունը որպես գերակա ուղղություն է հայտարարել թեթև արդյունաբերությունը և այդ ոլորտի համար մշակել ռազմավարություն, որը ենթադրում է նաև աջակցության մի շարք գործիքներ, իսկ որպես թիրախներ նշված են և արտահանման ծավալների բարձրացումը, և ներքին շուկայում իրացման ծավալների մեծացումը»,- հավելեց Եգանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում