Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո տոնավաճառների առևտրականները փակել են Տիգրան Մեծ, Նալբանդյան, Ամիրյան խաչմերուկը: Նրանք պահանջում են որ վարչապետը հանդիպի բոլոր առևտրականների հետ:
Ոստիկանները շղթա են կազմել և փորձում են հրելով ցուցարարներին դուրս հանել փողոցի կենտրոնից:
Հրապարակ են ժամանել նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ու փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: