Իսպանիայի թագավորական տունը տեղեկացրել է 12-ամյա աղջնակին, որ չի կարող նրան օգնել՝ մոր համար աշխատանք փնտրելու գործին, հաղորդում է EFE գործակալությունը:
Աղջիկն Իսպանիայի թագավորին և թագուհուն սեպտեմբերի 5-ին Մալագու կատարած այցելության ժամանակ բացիկ է փոխանցել: Բացիկում նա խնդրել է օգնել մոր համար աշխատանք գտնել: Մինչև աշխատանքից ազատվելը մայրը աշխատել է տեղի զբաղվածության կենտրոնում:
Ֆիլիպե VI-ի կինը՝ Լետիցիան, «ուշադիր կարդացել է» երեխայի բացիկը և իր ենթականերին կարգադրել է ուսումնասիրել խնդիրը: «Մենք այդպես էլ արել ենք, սակայն, ցավոք, Նորին Մեծությունը իրավունք չունի միջամտել ներքին ադմինիստրատիվ գործընթացներին»,- ասվում է թագավորական տան պատասխանում: Սակայն, թագավորական տան ներկայացուցիչները հայտնել են, որ թագուհու կարգադրությամբ՝ նամակ են հղել Անդալուսիայի ադմինիստրացիային, որպեսզի այնտեղ ուշադիր ուսումնասիրեն խնդիրը:
Իսպանիայում 2008-ի ճգնաժամը հարյուր հազարավոր մարդկանց առանց աշխատանքի է թողել: Այս պահին երկրում գործազրկությունը հասել է 24,5 տոկոսի: