ԱՄՆ շտաբների պետերի միավորված հանձնաժողովի նախագահ Մարտին Դեմփսին հայտարարել է, թե Վաշինգտոնին առնվազն երեք ամիս պետք կլինի, որպեսզի սկսի զենք մատակարարել սիրիացի ապստամբներին։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Գեներալի խոսքով՝ ամենադժվարը կլինի որոշելը, թե որ ապստամբական խմբերին պետք է սպառազինել ու հանդերձավորել։
Դեմփսին «Ասոշեյթեդ փրես» գործակալության հետ հարցազրույցում նաև ասել է, որ ապստամբները կարող են իրավիճակը իրաքա-սիրիական սահմանին հսկել այն բանից հետո, երբ կանցնեն համապատասխան ուսուցում և կստանան անհրաժեշտ զենք։
Ներկայումս Իրաքի և Սիրիայի միջև սահմանը գտնվում է «Իսլամական պետության» գրոհայինների հսկողության ներքո։