ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ավելի քան 40 երկրներ են միացել «Իսլամական պետության» դեմ պայքարի միջազգային կոալիցիային: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Ավելի քան 40 երկրներ օգնություն են առաջարկել «Իսլամական պետության» դեմ քարոզարշավի շրջանակներում: Որոշ երկրներ համագործակցություն կցուցաբերեն օդից: Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան արդեն մեզ հետ թռչում են Իրաքի երկնքում, մյուսները մտադիր են միանալ այդ ջանքերին»,- հայտարարել է Օբաման:
Նշվում է նաև, որ Սաուդյան Արաբիան համաձայնել է մարզել և զինել Սիրիայի ընդդիմության ուժերին: