Tuesday, 14 05 2024
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել

Լավ վարչապետին խանգարող հանգամանքները

Ոչ իշխանական ուժերի հետ համատեղ հանրահավաքից հրաժարումը առայժմ անկասկած գլխավորում է «թեժ աշնան» հիթ-շքերթի առաջին հորիզոնականը, որպես քաղաքական հնչեղ իրադարձություն: Իրականում, սակայն, եթե ավելի խորքային հայացքով ենք փորձում նայել պրոցեսներին, ապա տեղի ունեցած իրադարձությունն ընդամենը պրոցեսին արտաքին տեսք տվող դետալ է, իսկ խորքում իրավիճակը լիովին այլ է: Եվ այս տեսանկյունից շատ խոսուն է նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի հայտարարությունը այն մասին, որ ԲՀԿ-ն միայնակ էլ կարող է անել այն, ինչ քառյակով են անում, սակայն ԲՀԿ-ն ուզում է կիսվել, Ծառուկյանը կիսվող է, նա իշխանություն կիսելու խնդիր չունի: Մի կողմ թողնենք այն, որ գրեթե նույն բանը ասել է ՀՀԿ-ն, երբ իշխանությունը ամեն կեղծված ընտրություններից հետո, ըստ էության, կիսել է այլ ուժերի, այդ թվում և ԲՀԿ-ի հետ, և ԲՀԿ-ն էլ վերցրել է կեղծիքով ձևավորված ու կիսված իշխանությունը:

Խնդիրն այն է, որ Վարդան Օսկանյանն ընդամենը ազդարարում է, թե ով է քառյակում կամ արդեն եռյակում տանտերը, և արձանագրում, որ հեռացողներն են կորցնելու, ոչ թե ԲՀԿ-ն: Եվ սա իսկապես պարզ իրականությունն է, եթե դիտարկում ենք ԲՀԿ-ի և մեկնարկային պայմանները, և այսպես ասած՝ ոչ իշխանական միավորման ձևավորման պայմանները, և ԲՀԿ-ի ռեսուրսները: ՀՅԴ-ն, փաստորեն, չի հավատացել, որ Գագիկ Ծառուկյանը կկիսվի, կամ չեն պայմանավորվել այդ կեսի չափի շուրջ, կամ ՀՀԿ-ն ավելի շատ է առաջարկել: Այս ամենն, ըստ էության, էական էլ չէ: Չի բացառվում, սակայն, որ ՀՅԴ-ն չի հավատացել, որ Ծառուկյանը իշխանության կգա: Կամ չի հավատացել, որ իշխանափոխություն կլինի ընդհանրապես, կամ չի հավատացել, որ դրա արդյունքում եկողը Ծառուկյանն է լինելու՝ որ հետո կիսի իշխանությունը:

Ըստ որում՝ երկու դեպքում էլ կասկածների տեղիք ՀՅԴ-ն իհարկե ունի, առավել ևս երկրորդի, ինչի մասին որոշակի ենթատեքստ կա Վարդան Օսկանյանի նույն հայտարարությունների մեջ: Նա, օրինակ, հայտարարում է, որ 12 կետերը կառավարությունը չի կատարել, սակայն ոչ թե որովհետև վարչապետը չի ցանկանում՝ ցանկանում է, այլ որովհետև նրան խանգարողներ կան: Պարզվում է, որ նախկին վարչապետին խանգարող պատ, հանգամանքներ չկային, իսկ ահա ներկայիս վարչապետն, ըստ ԲՀԿ-ի, ուզում է, սակայն նրան խանգարում են: Իսկապես բավական ջերմ ու հոգատար վերաբերմունք է ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդեպ: Այս առումով ԲՀԿ-ի դեմքը փրկողը ՀԱԿ-ն է, որի վրա դրված է վարչապետին քննադատելու ֆունկցիան՝ ոչիշխանականների այսպես ասած՝ դեմքը փրկելու համար: Սակայն ակնհայտ է, որ ԲՀԿն այս ֆոնին առանձնահատուկ վերաբերմունք է տածում վարչապետի հանդեպ:

Եվ ոչ միայն զուտ վերաբերմունք, այլ ըստ էության առաջ է քաշվում այն գաղափարը, որ եթե Հովիկ Աբրահամյանի համար պայմաններ ստեղծվեն, ապա նա ուզում է, նա կարող է: Այս իրավիճակում բոլորովին զարմանալի չի լինի, եթե ՀՅԴ-ն իսկապես կասկածներ ունենա ԲՀԿ-ի «կիսվելու» մասով: Այսինքն, որ ԲՀԿ-ն կիսվելու է, այս առումով չկան և չեն կարող լինել կասկածներ նույնիսկ ՀՅԴ-ի մոտ, սակայն ահա թե ո՞ւմ հետ է կիսվելու ԲՀԿ-ն, սա է հարցը և այստեղ է երևի թե, որ Դաշնակցությունը համոզվում է, որ ՀՅԴ-ն պատրաստվում է Հովիկ Աբրահամյանի, ոչ թե Դաշնակցության հետ կիսվելուն: Սակայն, խոշոր հաշվով ՀՅԴ-ի համար ինչ տարբերություն:

Խոշոր հաշվով կիսված է քաղաքական դաշտը, համակարգը ամբողջությամբ՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև: Կիսված է ըստ շահերի և ռեսուրսների, որոնք ինչ-որ տեղ խաչվում են, ինչ-որ տեղ՝ բաժանվում, սակայն այս վայրիվերումներով հանդերձ ամուր դիրքերում են և ըստ էության պահում են իշխանության մուտքը՝ մեկը առջևից, մյուսը՝ հետևից, և ինչում էլ խանգարեն կամ հակադրվեն միմյանց, այդ հարցում նրանք միմյանց չեն խանգարում: Համենայն դեպս, անցած երկու համապետական ընտրական ցիկլերը՝ 2007-08թթ. և 2012-13թթ., երրորդից առաջ վկայում են այս մասին:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում