Հարավային Կորեայի սահմանապահ ծառայության աշխատակիցները չորեքշաբթի օրը ձերբակալել են ԱՄՆ քաղաքացու, ով լողալով փորձել է հատել Հյուսիսային Կորեայի սահմանը՝ այդ երկրի տարածքում հայտնվելու համար: Այս մասին հաղորդում է «Ռենհափ» գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրին:
Աղբյուրի տվյալներով՝ տղամարդը 30 տարեկանից փոքր-ինչ մեծ է, որը ձերբակալվել է գետը հատելու փորձի ժամանակ:
Թե ինչ է տղամարդու անունը և ինչ նպատակով էր փորձում հատել Հյուսիսային Կորեայի սահմանը՝ չի հաղորդվում: