«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին առաջիկայում կփոխարինի Մոսկվայից նշանակվելիք ռուս ներկայացուցիչը: Արդեն տևական ժամանակ է, ինչ այսլուրերը համառորեն պտտվում են: Խոսակցություններն է՛լ ավելի թեժացան, երբ «ՀայՌուսգազարդ»-ը վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա» և կառուցվածքային փոփոխությունների ենթարկվեց:
Թերթի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ Վարդան Հարությունյանը հնարավոր է առաջիկայում տեղափոխվի Մոսկվա և նշանակվի այլ պաշտոնում:
Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամլո խոսնակ Շուշան Սարդարյանի հետ, ով ասել է. «Ձեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»: Ի դեպ, «Գազպրոմ Արմենիա» պաշտոնական կայքէջում ընկերությունը դեռևս անվանափոխված չէ և կոչվում է «ՀայՌուսգազարդ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում