Իսպանիան Կոլումբիային է վերադարձրել մոտ 700 մշակութային ժառանգության իրեր, որոնք պատկանում են մինչև 16-րդ դարում Հարավային Ամերիկայի իսպանացիների գաղութացման շրջանին: Այդ բոլոր իրերը մաքսանենգ ճանապարհով դուրս են բերվել Իսպանիա՝ կոլումբական նարկոկարտելների մեկի կողմից՝ հաղորդում է BBC-ն:
Տասը տարի առաջ իսպանական ոստիկանությունը առգրավել էր այդ հավաքածուն հատուկ գործողության ժամանակ, սակյան Կոլումբիայի կառավարությունը կարողացել էր դրանց վերադարձման մասին դատական որոշման հասնել միայն այս տարվա հունիսին:
Հաղորդվում է, որ որոշ կերամիկական քանդակներ, երաժշտական գործիքներ թվագրվում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակին: