Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Սաակաշվիլին Վրաստանի և Թուրքիայի սահմանից «հարվածել է» իշխանություններին. Kommersant

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որի նկատմամբ հայրենիքում հարուցվել է 3 քրեական գործ, իր կողմնակիցների հետ հանդիպել է Թուրքիայի և Վրաստանի միջև հսկիչ անցակետում և մի շարք կտրուկ հայտարարություններ արել երկրի ներկայիս իշխանությունների հասցեին: Վրաստանի իրավապահ մարմինները չեն կարողացել Սաակաշվիլիին ձերբակալել, քանի որ նա եղել է սահմանի թուրքական կողմում, բայց խոստացել են շուտով նրա անունն ընդգրկել Ինտերպոլի ամենաորոնվող անձանց «կարմիր շրջաբերականում»՝ գրում է kommersant.ru-ն:

Միխեիլ Սաակաշվիլին «Միացյալ ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության ղեկավարների հետ հանդիպել է Սարպի բնակավայրի սրճարաններից մեկում: Հանդիպմանը մասնակցել են խորհրդարանի պատգամավորներ՝ «Միացյալ ազգային շարժում»-ից, երկրի մշակույթի նախկին նախարար Գոկա Գաբաշվիլին, Աջարիայի ինքնավարության նախկին ղեկավար Լևան Վարշալոմիձեն և արդարադատության նախկին փոխնախարար Գեորգի Ջոհաձեն:

«Ես ընտանիքիս հետ հանգստանում էի Թուրքիայում և որոշեցի ձեզ հետ շփվել այստեղ»,- ասել է Սաակաշվիլին և անմիջապես անցել Վրաստանի ներկայիս կառավարության քննադատությանը: «Այն, ինչ տեղի է ունենում հսկիչ անցակետում, խորհրդանշում է իրավիճակն ամբողջ երկրում: Մենք ժամանակին արեցինք ամեն ինչ, որպեսզի այստեղ ոչ մի հերթ այլևս երբեք չլիներ»,- ասել է Սաակաշվիլին՝ հիշեցնելով, որ մի քանի անգամ փոխել է «Սարպի» անցակետի ամբողջ կազմը՝ որպես պատիժ սահմանին գոյացած հերթերի և մեծ հարկերի համար:

Համախոհների հետ 1 ժամից քիչ ավելի տևած «խորհրդակցությունից» հետո Սաակաշվիլին անձամբ շփվել է սահմանն անցած վրացիների հետ՝ նշում է kommersant.ru-ն: Շատերը նրան ողջունել են ծափահարություններով և գրկել՝ պնդելով, որ նրա կառավարման ժամանակ «Վրաստանը զարգանում էր, իսկ հիմա անհույս լճացում է»:

«Ռուսթավի-2» հեռուստաալիքը, որը պատկանում է Սաակաշվիլիի մոտ ընկերներին, այդ ամենի մասին մեծ տեսանյութ է ներկայացրել: Արձագանքն այնքան մեծ է եղել, որ իշխանությունները ստիպված են եղել բացատրել, թե ինչու երկրի նախկին նախագահին չեն ձերբակալել հսկիչ անցակետի մոտ՝ չնայած նրա դեմ հարուցված քրեական գործերին:

«Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ առայժմ հայտարարված է միայն ներվրացական հետախուզում»,- ասել է երկրի գլխավոր դատախազության մամլո ծառայության ղեկավար Նատիյա Սուխիաշվիլին՝ ավելացնելով, որ «միջազգային կազմակերպությունների հետ արդեն տարվում են Սաակաշվիլիին Ինտերպոլի «կարմիր շրջաբերականում» ընդգրկելու աշխատանքներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում