Friday, 26 04 2024
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ

Հայաստանին հարկավոր է մշակութային ռազմավարություն. Հասմիկ Պապյան

«Առաջին լրատվական»«Սիրանկյուն»  հաղորդաշարի հյուրն է օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը:

– Տիկին Պապյան, մեկ տարի առաջ՝ ուղիղ այս օրերին էինք հանդիպել, ստացվում է՝ ամենաշատը ամռանն եք Հայաստանում: Ճի՞շտ եմ հասկացել:

– Էլ ինչ ամառ առանց Հայաստանի: Ամռանն ընդհանրապես միշտ Հայաստանում եմ լինում:

– Բայց այս տարի ծիրան չկար….

– Կար, կար:

– Թանկ չէ՞ր:

– Ա՜խ, ինչ ասեմ, ամեն ինչ համեմատության մեջ է:

– Քանի որ Հայաստանում իրադարձությունները շատ արագ են զարգանում, հետաքրքիր է՝ այս մեկ տարվա ընթացքում փոխված ինչ-որ բան տեսա՞ք:

– Ես մեկ տարվա ընթացքում փետրվարին էի եկել, հետո նորից մարտի վերջին եկա, այնպես որ՝ ես այդքան հեռու չեմ Հայաստանից: Չեմ կարող ասել, որ շատ բան փոխվել է, բայց մարդկանց տրամադրությունն է փոխվել:

– Դեպի ավելի վա՞տ:

– Այո՛, ավելի մտահոգ են, ավելի անհանգիստ են:

– Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը փոխվե՞լ է՝ ի նկատի ունեմ ապագայի տեսլակա՞նն է, որ մարդկանց անհանգստացնում է, կամ դրա բացակայությո՞ւնը:

– Այսինքն՝ այն մարդիկ, որոնց հետ ես շփվում եմ՝ հարևաններ, բարեկամներ և այլն, բոլորն ինչ-որ մտավախություններ ունեն, վախենում են, վախերը շատացել են:

– Փոքր երկրի մեծ երգչուհի եք: Հիմա, երբ աշխարհն արդեն կարծես շատ է փոքրացել, արդյոք կա՞ն նման կոմպլեքսներ, որ փոքր երկրից եք ներկայանում աշխարհին:

– Ես այդ կոմպլեքսը երբեք չեմ ունեցել: Իհարկե, ուրիշ հարց է, թե պետք է ուզենայի ունենալ հզոր երկիր, այսինքն՝ այսպես ասած, դա իմ ամենամեծ ցանկությունն է, բայց փոքր և մեծ երկրները այնտեղ չեն հարցնում, թե որտեղից ես գալիս: Դա շատ լավ է, շատ դրական է, որ ընդունում են քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս, տեսնում են քո տաղանդը, գնահատում են քո արժանիքները, քո շնորհքը, քո պատրաստակամությունը, և այնտեղ բոլորը հավասար են:

– Տիկին Պապյան, ըստ Ձեզ՝ ի՞նչն է  խանգարում առաջատար երկիր լինելուն, քանի որ փոքր ենք, ու ստացվում է, որ ավելի արագ կարող էինք փոփոխությունների հասնել: Ի՞նչն է խանգարում:

– Իրական հայրենասիրությունը:

– Բոլորը խոսում են հայրենասիրությունից:

– Չէ՛, հայրենասիրությունը երգերով, պարերով և փողոց դուրս գալով, դրոշներ պարզելով չէ: Հայրենասիրությունն ուրիշ բան է:

– Ձեր պատկերացումներով ի՞նչ է հայրենասիրությունը:

– Հայրենասիրությունը հետիոտնին հարգելն է, կանաչ լույսի տակ անցնելն է, հայրենասիրությունը քաղաքը չաղտոտելն է, հայրենասիրությունը, իմիջիայլոց, ասեմ, որ շատ փոքր բաներ են, այդքան մեծ չեն, այսինքն՝ այդտեղից սկսյալ, հետո արդեն մեծ բաներ են:

– Իսկ ի՞նչն է մեզ խանգարում մտքի նվաճող լինել աշխարհում, ի՞նչն է խանգարում ոչ միայն առաջատար լինել, այլ նաև մտքի առումով:

– Դե մենք փակ ենք եղել տարիներ, տասնամյակներ շարունակ, և հիմա, իհարկե, կարճ ժամանակ է անցել, և սպասել, որ այդ կարճ ժամանակահատվածում՝ քսան-քսանհինգ տարվա ընթացքում հրաշքներ պետք է տեղի ունենային, կարծում եմ, որ սխալ է: Իհարկե, մենք այդ ճանապարհին ենք հիմա, գնում ենք դեպի այդ ուղղությունը, այդ նպատակը:

– Շատերն ասում են, որ երբ մենք ինտեգրվենք, Մաքսային միություն մտնենք և այլն, ավելի շատ կհեռանանք Եվրոպայից, մեր զարգացման տեմպերը կթուլանան: Դուք, որ տարիներ շարունակ Եվրոպայում եք ապրում, ունե՞ք նման մտավախություն:

– Ես շատ դժվարանում եմ պատասխանել այդ հարցին, որովհետև ինձ համար դա քաղաքագետների իմանալիք բանն է: Այսինքն՝ Եվրոպա՞, թե՞ ոչ Եվրոպա հարցին ես միանշանակ չեմ կարող պատասխանել, որովհետև Եվրոպայում կան և´ դրական, և´ բացասական երևույթներ: Այնպես որ՝ ես չգիտեմ, թե մեր երկրի քաղաքական շահը որն է, դա քաղաքագետները պետք է ասեն:

– Տիկին Պապյան, ասում են, որ Հայաստանը փոքր է մեծ արվեստագետների համար: Արմեն Բաբախանյանը մեր եթերում ասաց, որ բնավ այդպես չէ, ես այսօր էլ Հայաստանում նստած, ամբողջ աշխարհն ինձ համար հասանելի եմ դարձրել, և տեղեկատվական տեխնոլոգիայի այս դարաշրջանում կարող ես փոքր և փակ սահմաններ ունեցող Հայաստանում շատ մեծ բեմեր նվաճել: Արդյոք դա այդպե՞ս է:

– Այո´, անտարակույս: Ընդհանրապես ոչ միայն Հայաստանն է փոքր մեծ արվեստագետի համար, այլ ընդհանրապես ողջ աշխարհի որևէ երկրում, եթե Դուք հետևեք, կտեսնեք, որ գերմանացի ոչ մի երգիչ Գերմանիայի սահմաններում չի կայացել, հաստատվել և ինքնահաստատվել, ինչպես նաև ֆրանսիացիները, իտալացիները նույնպես, դուրս են գալիս, շրջագայում են, հետո ետ են վերադառնում: Դա երկրի տնտեսական պայմանների հետ կապ չունի, պարզապես շատ լավ կլինի, որ Հայաստանն ունենա այդ պայմանները, որտեղ երգիչները, երաժիշտները, արվեստագետները կայանան, և հետո նրանց համբավը դուրս գա:

– Պետք է մշակութային ճի՞շտ քաղաքականություն մշակվի, նախարարություն պե՞տք է լինի, շատերը նույնիսկ ասում են, որ նախարարությունն էլ որպես այդպիսին պետք չէ, այլ պետք է ավելի լավ մենեջմենթ իրականացնել:

– Չէ´, նախարարությունը պետք է,  և ամբողջ աշխարհում կա նախարարություն, պարզապես հարկավոր է մշակութային ռազմավարություն մեր փոքր երկրի համար: Պետք է ուղղակի ճիշտ ուղղություն, ուղղավածություն, իմանալ, թե ուր ենք գնում և ինչ ենք անում: Ես վստահ եմ, որ փորձում են ինչ-որ բաներ անել, միայն թե բոլորին չէ, որ դա համոզում է: Միգուցե իրենք իրենց կարծիքով շատ ճիշտ քաղաքականություն են տանում, այսինքն՝անում են այն, ինչ իրենց առջև դրված է:

– Այսօր, օրինակ, նշում են, որ չկա ֆինանսական աջակցություն, պետբյուջեից ամենաքիչը հենց մշակույթին է հատկացվում: Հետաքրքիր է՝ Գերմանիայում ինչպե՞ս է դա տեղի ունենում, արդյոք սա կարո՞ղ ենք մշակույթի, արվեստի նկատմամբ անտարբերության հետևանք համարել, թե՞ յուրաքանչյուր հիմնարկ, ի նկատի ունեմ կլինի բալետը թե կամերայինը  և մնացածը, իրենք ինքնաֆինանսավորմամբ պետք է զբաղվեն և նոր ելքեր գտնեն:

– Չէ´, ինքնաֆինանսավորմամբ ոչ մի հաստատություն չի կարող իրեն պահել, դա անհնարին է: Նույնիսկ Վիեննայի նման օպերային թատրոնը, որտեղ ամենաթանկ տոմսը երեք հարյուր եվրո արժե, և ամեն երեկո դահլիճը լեփ-լեցուն է, նրանք էլ չեն կարող իրենք իրենց պահել, դա, իհարկե, երազ է, խաբկանք է, հնարավոր չէ: Անշուշտ, դա կարող է ֆինանսավորվել երկրի, պետության ղեկավարության կողմից և իհարկե՝ անհատ ձեռներեցների կողմից: Անհատ ձեռներեցները պետք է իրենց լուման ներդնեն, բոլորը պետք է մասնակցեն, եթե իհարկե հասկանում են, գիտակցում են այդ հաստատությունների՝ օպերային թատրոնի, թատրոնների և համերգասրահների կարևորությունը:

 

Ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում