Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին շնորհավորել է իր ընկերներին՝ Անջելինա Ջոլիին ու Բրեդ Փիթին, հարսանիքի կապակցությամբ, գրում է People-ը:
«Ինչքան հրաշալի է դա»,- ասել է արտիստը պարբերականին:
«Ես իսկապես ուրախ եմ Բրեդի ու Էնջիի և նրանց ամբողջ ընտանիքի համար»,- հավելել է նա:
Նորապսակներին շնորհավորել է նաև Ջոլիի հայրը՝ դերասան Ջոն Վոյթը:
«Դատելով ամեն ինչից՝ դա եղել է հրաշալի, հասարակ արարողություն՝ նրանց բոլոր երեխաների մասնակցությամբ»,- ասվում է Վոյթի հայտարարության մեջ:
«Երևի ամեն ինչ ուրախ է անցել: Ես շատ երջանիկ եմ նրանց համար»,- ասել է հարսնացուի հայրը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զույգը պաշտոնապես ամուսնացել է 9 տարվա համատեղ կյանքից հետո: