Zara հագուստի խանութների ցանցը ներողություն է հայցել իր մանկական հագուստի հավաքածուի համար։ Պատճառը եղել է ինտերնետ օգտատերերի տարակուսանքը, որոնք մանկական գիշերազգեստի մոդելներից մեկում նկատել են այն համազգեստի գծեր, որը հրեա կալանավորները հագնում էին նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներում։

Ընկերության աշխատակիցներն արդեն ապրանքանիշի կայքից հանել են սկանդալային գիշերազգեստի լուսանկարները, սակայն դրանք պահպանվել են Google-ի կեշում և օգտատերերի սոցցանցային բազմաթիվ էջերում։
Լուսանկարում պատկերված է երկնագույն-սպիտակ զոլերով մանկական գիշերազգեստի՝ սրտի հատվածում Դավթի դեղին աստղով, որի վրա անգլերեն գրված է «Շերիֆ»։










































