ԱՄՆ-ում 18-ամյա անզեն սևամորթ Մայքլ Բրաունին գնդակահարած ոստիկան Դարրեն Ուիլսոնի համար հավաքվել է 178 հզ դոլարի նվիրատվություն:
Այդ մասին վկայում է օգոստոսի 21-ին GoFoundMe ոչ կառավարական կազմակերպության կայքը, որն էլ իրականացնում է գումարների հավաքումը:
«Մենք աջակցում ենք սպա Դարրեն Ուիլսոնին և նրա ընտանիքին նրանց համար այս դժվարին շրջանում: Ողջ գումարը կուղղվի Դարրեն Ուիլսոնին և նրա ընտանիքին դատական լսումներից առաջ ցանկացած տեսակի վճարում անելու համար»,- նշել են բարեգործական կազմակերպության ներկայացուցիչները, որոնք անձը չեն բացահայտում:
Ինչպես նշվում է կայքում՝ վերջին 4 օրվա ընթացքում ոստիկանի համար գումար է նվիրաբերել 4,2 հզ, մարդ:
Նույն կայքում Բրաուն ընտանիքը ներկայացնող փաստաբանները դրամահավաք էին կազմակերպել սպանվածի հոր ու մոր օգնության համար: Այդ գումարը նախատեսված է երիտասարդի սպանության գործում արդարադատության հասնելու համար: Բրաունի ընտանիքի համար նվիրատվություն է արել ավելի քան 5,1 հզ. մարդ 8 օրվա ընթացքում: Նրանց համար հավաքվել է 140 հզ. դոլար: Երկու կողմն էլ հույս ունի հավաքել 200 հզ.-ական դոլար: