Amazon ընկերությունը հայտարարել է 41 երկրում բջջային ОС Android-ի համար հավելվածների Amazon Appstore խանութի բացման մասին: Այս մասին հայտնում է TechCrunch պորտալը: Այսպիսով, Amazon Appstore-ը հասանելի է աշխարհի 236 երկրում:
Երկրների մեծ մասը, որոնց տարածքում հասանելի կլինի հավելվածների խանութը, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Հարավարևելյան Ասիայի երկրներ են, նաև հետխորհրդային տարածքի մի շարք երկրներ՝ Ղազախստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանը և այլն:
Amazon Appstore-ը թողարկվել է 2011-ի մարտին: Ծառայությունը ОС Android-ի հետ աշխատող մշակողներին հնարավորություն է տալիս Amazon-ի միջոցով վաճառելու իրենց հավելվածները՝ ստանալով գնի 70%-ը: Դա Amazon Kindle Fire պլանշետների տերերին հասանելի հավելվածների միակ խանութն է: