Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ոչ մի լավ բան չի սպասվում, վատ ենք ապրելու. Հրանտ Բագրատյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

– Պարոն Բագրատյան, Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների պատժամիջոցների բացասական ազդեցությունը կարծես թե արդեն Հայաստան է հասնում: ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով «ՀՀ կառավարությանը և բիզնես կառույցներին տեղեկացրել է ռուսական ընկերությունների և ֆիզիկական անձանց հետ համագործակցելու դեպքում վտանգների մասին»: Սա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մեր երկրի վրա:

– Նախ հասկանանք, թե ինչու են անում: Ես ենթադրում եմ, որ դա արվել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար չդառնա օդանցք: Ռուսական բանկերը չեն կարող փող վերցնել արտասահմանից, բայց հայկական բանկը կարող է վերցնել և տալ այստեղ ռուսական բանկի մասնաճյուղին: Իսկ մեզ ոչ մի լավ բան չի սպասվում: Եթե Հայաստանն իրեն համարում է ՌԴ-ի ռազմավարական գործընկերը, ապա ուզի, թե չուզի՝ այս ամենի արդյունքում միանշանակ կտուժի: Մինչ այդ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը թշնամիներ չէին, հիմա թշնամիներ են: Եվ նա, ով թշնամի է ՌԴ-ին, ինքնաբերաբար թշնամի է դառնում Հայաստանին:

– ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ նշված է, թե «մենք կոչ ենք անում բոլոր պետություններին և նրանց նախագահներին՝ հաշվի առնել այն վտանգը, որը կառաջանա (ռուսական) ընկերությունների և ֆիզիկական անձանց հետ համագործակցելիս, ինչպես նաև դադարեցնել մեր և մյուսների կողմից ընդունված պատժամիջոցներին հակասող գործարքները»: Ի՞նչ է սա նշանակում:

– Կան ռուսական անձինք, որոնց գործունեությունն այդ երկրներում արգելված է, արգելված է, որ նրանք փողեր դնեն այդ երկրների բանկերում: Բայց այդ անձինք կարող են իրենց փողերը դնել Հայաստանի բանկերում: Հայաստանի բանկն էլ կարող է դա դեպոզիտ դնել արտասահմանում: Հայաստանի բանկը կարող է վարկային ռեսուրս վերցնել, ենթադրենք, արևմտաեվրոպական մի բանկից և այն տրամադրել ռուսական բանկին: Դեսպանատան այդ հայտարարությունը նշանակում է, թե այսպիսի գործողություններ չանեք:

– Տվյալ դեպքում խոսքը կարող է վերաբերել ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությանը, «Գազպրոմբանկին», «ՎՏԲ» բանկին:

– Իհարկե: Արգելված է «Ռոսնեֆտից» նավթ գնել, Հայաստանը պետք է զգուշանա և այդ ընկերությունից նավթ չգնի: Դա «Գազպրոմին» չի վերաբերում, որովհետև գազի վրա պատժամիջոցներ դրած չեն:

– Բայց չէ՞ որ հայ-ռուսական վերջին էներգետիկ պայմանավորվածությունների արդյունքում հենց «Ռոսնեֆտը» պետք է լինի մեր երկիր միակ նավթամթերք առաքողը: Ի՞նչ պետք է անեն ՀՀ իշխանությունները:

– Ես ինչ գիտեմ, թե ինչ պետք է անեն, պետք է դա հանձնեն «Ռոսնեֆտին» և տուժեն: Ի դեպ, այս պատժամիջոցները փրկություն են Հայաստանի համար՝ հիմա արդեն բացատրություն գտնվեց, թե մեր տնտեսությունն ինչու չի զարգանում: Այսուհետ կասեն, թե այդ պատժամիջոցներն են պատճառը: Իսկ այդ պատժամիջոցները կնպաստեն, որ Հայաստանում տնտեսությունն ու իշխանությունները լինեն ավելի կենտրոնացված ու կոռումպացված: Այսինքն` իշխանության մի քանի տասնյակ ներկայացուցիչներ անգամ փորձելու են ձեռքերը տաքացնել այս իրավիճակի վրա: Դուք եք տուժելու, նաև՝ ես:

– Այսինքն:

– Վատ ենք ապրելու:

– Իսկ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների այդ պատժամիջոցներն ինչպե՞ս են անդրադառնալու Ռուսաստանի տնտեսության վրա: Չէ՞ որ դրանք ուղղված են ՌԴ տնտեսության ողնաշարին՝ նավթային և ֆինասաբանկային ոլորտներին:

– Շատ վատ: ՌԴ իշխանությունները նույնպես կփորձեն ասել, որ պատժամիջոցների պատճառով է, որ չեն զարգանում, բայց նրանք արդեն երեք տարի անընդմեջ չեն զարգանում: Անցած տարին փակել են 1,3 տոկոս տնտեսական աճով, այս տարի մայիս ամսի դրությամբ՝ մինչև այս պատժամիջոցները զրոյի վրա էին: Եվ այսուհետ շարունակելու է վատանալ: Եթե անգամ փորձեն տնտեսության մեջ ճիշտ քայլեր անել, արդյունքի չի բերի: Երեկ ռուսական ողջ մամուլում առաջատար տնտեսագետներն առանց ամաչելու քննարկում էին, որ պետք է ուսումնասիրել իրանական տնտեսական մոդելը, փակ տնտեսություն ստեղծելու մոդելը: Մինչև հիմա տնտեսագիտությունն ասում է, որ աշխատանքի բաժանումը, կոոպերացիան տնտեսության զարգացման կարևորագույն ռեզերվն է: Երեկվանից դոկտորներն ու ակադեմիկոսները, հավանաբար վախենալով ռուսական իշխանության ցասումից, ամենուրեք ապացուցում են, որ գոյություն ունի նաև փակ տնտեսություն, որտեղ էլ կան առավելություններ:

– Բայց չէ՞ որ ՌԴ տնտեսությունը ավելի շատ է ինտեգրված համաշխարհային տնտեսությանը, քան Իրանում էր: Նման դեպքում հնարավո՞ր է փակ պահել ՌԴ տնտեսությունը:

– Փակ տնտեսությունում զարգանալը կարող է տնտեսական աճ տալ, բայց 10-20 տարի հետո մի օրում դրանից մնալու է 5 տոկոսը: Հեղափոխական ճանապարհով քանդվում է, ինչպես եղավ Խորհրդային Միության հետ: Դա փակ տնտեսություններին բնորոշ գործելակերպ է, որովհետև տնտեսական անկումների շրջանում, քանի որ նրանք վերարտադրվում են իրենք իրենց մեջ, ունենում են հսկայական անկում: Այնպես որ, ՌԴ տնտեսագիտական մտքին ես խորհուրդ չէի տա նոր տեսություններ մոգոնել:

– Իսկ այդ ամենն ինչպե՞ս է անդրադառնալու Հայաստանի վրա, հատկապես ՀՀ տնտեսությունը սերտ կապ ունի Ռուսաստանի հետ: Ավելին՝ Հայաստանից ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ են ՌԴ արտագնա աշխատանքի մեկնում:

– Տրանսֆերտ քիչ կլինի, ՀՀ տնտեսության 17 տոկոսը ռուսական ընկերությունների ձեռքում է, ՀՆԱ-ի այդ մասում աճն անհնարին է: Ավելին` այդ ընկերությունները պիտի փորձեն միջոցներ կուտակել, որ օգնեն ռուսական մայր ձեռնարկություններին, որոնք մի քանի ամսվա ընթացքում կհայտնվեն բավականին լուրջ վիճակում: Իսկ օգուտներից էլ կարելի է ասել, որ մոլդովական միրգ, ուկրաինական պանիր, կաթնամթերք չի ներմուծվի ՌԴ, ռուսական գինի չկա, և Հայաստանը կարող է ռուսական շուկայում դրա տեղը գրավել: Բայց փորձը ցույց տվեց, որ Հայաստանը շատ պահպանողական է, գինի չի կարողանում արտադրել, այդպես էլ այստեղ ոչ մի շիշ կարգին գինի չի արտադրվում, որ կարողանանք արտահանել: Հարցը կոնյակից այն կողմ չի անցնում: Հայաստանը պանիր արտադրող չէ, որը ռուսներին դուր գա, հայկական պանիրները աղի են, և միայն դրա շնորհիվ է հնարավոր գինը իջեցնել: Իսկ մրգի արտադրության ծավալներն այստեղ շատ սահմանափակ են: Հատկապես, որ մենք փոքր ու միջին դաս չունենք, որ ճարպկորեն կարողանան մտնել ռուսական շուկա: Իսկ օլիգարխներին պետք չի, օլիգարխիկ տնտեսությունը ներմուծումների վրա է հիմնված: Հարկային համակարգը սպառման հարկային համակարգ է: Այնպես որ, հիմա Հայաստանում որևէ մեկը եթե փոխի, դա պետք է տնտեսական քաղաքականության մեջ լինի հեղափոխություն: Իսկ Հայաստանում դա անհնարին է:

 – Այս իրավիճակում Հայաստանը կարո՞ղ է ռուսական շուկայում ընդլայնվել և ավելի շահեր ունենալ, եթե ավելի խելացի աշխատի:

– Կարող է, բայց չի կարող այդքան խելացի լինել: Հարկային համակարգի մեջ 60 տոկոսը սպառման հարկերն են: Ով կվերցնի և դա մի օր կհեղաշրջի: Ոչ ոք: Եթե ես լինեմ՝ կանեմ: Նույնիսկ պատկերացում չկա, թե դա ինչպես հեղափոխել: Դժբախտաբար, մենք հիմա չենք կարող էվոլյուցիոն ճանապարով փոփոխել: Դրանք շատ լուրջ, կտրուկ պիտի փոխենք, բայց չենք կարողանում: Ինչո՞ւ: Որովհետև բոլորը, ովքեր կառավարում են, մեծահարուստ են և նախ մտածում են, որ իրենց բիզնեսը չպիտի վտանգվի: Դրա համար ենք ասում, որ չի կարելի հարուստին, ձեռներեցին դարձնել երկրի ղեկավար: Բնականաբար, այսօր նա պետք է փրկի իր հարստությունը:

– Հայաստանը ի՞նչ պաշտպանիչ քայլեր կարող է ձեռնարկել, որ ՌԴ նկատմամբ այդ պատժամիջոցների բացասական ազդեցությունից պաշտպանի մեր տնտեսությունը:

– Ոչինչ չի կարող: Կարող է այնպես անել, որ չխորանա: Օրինակ, իմ կարծիքով, Հայաստանը հիմա չպետք է պնդի, որ մտնում է Մաքսային միություն և անպայման պիտի պնդի, որ Ղարաբաղի հետ մաքսակետ չի լինելու, և այդ հարցը չենք քննարկում: Բայց կանի՞: Ես վախենամ՝ կմտնի Եվրասիական տնտեսական միություն, էլ ավելի կխորանա խնդիրը, ԼՂՀ-ի հետ էլ մաքսակետ կլինի:

– Երբ Արևմուտքը պատժամիջոցներ էր սահմանում Իրանի նկատմամբ, ըմբռնումով էր մոտենում այդ երկրի հետ Հայաստանի տնտեսական հարաբերություններին, քանի որ մեր երկիրը շրջափակման մեջ է: Ինչո՞ւ այս անգամ նման մոտեցում չեղավ, և միանգամից ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը եղավ:

– Որովհետև Արևմուտքը շատ լուրջ է տրամադրված Ռուսաստանի դեմ: Արևմուտքը Իրանի հետ խնդիր ուներ այդ երկրի ներքին խնդիրների համար: Բայց ՌԴ հետ ունի` թե՛ ներքին, թե՛ արտաքին խնդիրների համար: ՌԴ նկատմամբ Արևմուտքի բացասական վերաբերմունքը ավելի շատ է: Ահռելի նմանություններ և տարբերություններ կան: Նմանությունն այն է, որ սահմանափակում են ՌԴ արտաքին շուկաները, տարբերությունն էլ այն է, որ տարբերակված քաղաքականություն են վարում՝ գազի շուկային ձեռք չեն տալիս, որովհետև դեռևս դրա կարիքը ունեն: Արևմուտքի գործողությունների մեջ էլ երկակի ստանդարտ կա: Կամ` Իրանի դեպքում լուրջ արտաքին միջոցներ են սառեցված, բայց առայժմ մեզ հայտնի չէ որևէ որոշում, որ դրսում սառեցնեն ՌԴ ակտիվները:

– Իսկ համաշխարհային քաղաքականության պատմության մեջ Ձեզ հայտնի՞ է դեպք, որ մի երկրի նկատմամբ նման ծավալների պատժամիջոցներ կիրառեն:

– Հյուսիսային Կորեան: Մինչև վերջերս չէր կարելի Հյուսիսային Կորեային նավթամթերք վաճառել, բայց դա փոքր պետություն է: Սահմանափակումների ծավալով սա առաջինն է, քանակությամբ ու խորությամբ, իհարկե՝ Հյուսիսային Կորեան:

– Ձեր կարծիքով` այդ պատժամիջոցներն ինչքա՞ն կտևեն:

– Չեմ կարող ասել, կարծում եմ՝ տարիներ:

– Իսկ ՌԴ-ն դրանց դիմակայելու որքա՞ն ռեսուրս ունի:

– ՌԴ-ում հիմա կարող է տնտեսական աճ սկսվի, ՌԴ-ն կսկսի իրականացնել ինքնաբավ մոդելը և կսկսի զարգանալ սխալ ուղղությամբ, որը 5-10-15 տարում հեղափոխության կբերի: Արդեն ակնհայտ է, որ Վլադիմիր Պուտինից հետո կլինի ևս մի հեղաշրջում: Պուտինի նկատմամբ սերը արագորեն կվերածվի այլ զգացմունքների, և ես չեմ կարծում, որ ՌԴ-ն այստեղ հաղթելու շանսեր ունի:

– Իսկ Հայաստանն ի՞նչ պետք է անի:

– Այս պահին մենք կարող ենք գոնե չշտապել դառնալ ԵՏՄ անդամ: Անկախ ամեն ինչից` զարգացնել Իրան-Հայաստան երկրորդ գազամուղը` առանց «Գազպրոմի»: Ընդ որում` չդավաճանել ՌԴ-ին, բայց հստակ դնել սեփական տնտեսական շահերը՝ արժանապատիվ կեցվածքով: Երբ Մոսկվա ենք գնում, այնտեղի գողականների հետ չենք հանդիպում կամ հարուստների հետ «զբոռ» չենք սարքում: Ներդրումները չենք տալիս մի քանի հարուստների: Ներդրումները ժողովրդականացնում ենք: Հարյուրավոր միլիարդներ ամբողջ հայությունն է ներդնում Հայաստանի վրա: Թույլ ենք տալիս, չենք վախենում, որ նրանք գան ներդնեն, փող աշխատեն այստեղ: Սրանք այն քայլերն են, որոնք արժանի պատասխան կլինեն այս ամենին: Մենք չդավաճանելով ՌԴ-ին, քանի որ դրա համար էլ ուրիշ պատիժ կարող է լինել, մեր արածը անենք:

– Իսկ այս պահին ճիշտ չի՞ լինի ավելի ընդլայնել եվրաինտեգրումը:

– Եվրաինտեգրման համար մենք նորից պետք է գնանք Ասոցացման համաձայնագրին, որը առաջիկա տարիներին, գուցե երկար ժամանակ մեզ չի սպասվում: Մենք հիմա Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու հնարավորություն ենք ստանում: Թուրքիայի հետ օրակարգը ո՞րն է` Ցեղասպանության ճանաչո՞ւմը, դրանից հետո լինելո՞ւ է փոխհատուցման հարց, լինելո՞ւ է հողերի հարց: Թուրքն էլ պիտի իմանա, թե որտեղ է ՀՀ այսօրվա արտաքին քաղաքականության օրակարգը: Իմ կարծիքով` Ցեղասպանության ճանաչումը պարտադիր է, բայց մենք պետք է ասենք, որ մեր օրակարգն այսօր դա է: Թուրքիան հեշտ չի համաձայնելու, բայց լավ առիթ է հայտարարելու, որ Հայաստանը բարյացակամ է հարաբերությունները զարգացնելու: Կամ՝ մենք հիմա չպետք է թույլ տանք հայ-վրացական հարաբերությունների վատացում, սադրանքներ: Մեզ չներշնչենք, որ արդեն տարբեր ճամբարներում ենք և թշնամի ենք:

 – Վերջին շրջանում Իրանի կողմից շատ է բարձրաձայնվում Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա գազամուղ անցկացնելու հարցը: Արդյոք Իրանի նկատմամբ Արևմուտքի հարաբերությունների բարելավումը և ՌԴ-ի հետ վատացումը այն պահը չէ՞, որ մեր իշխանություններն այդ հարցը լրջորեն քննարկեն:

– Այո՛, իհարկե: Դրանով պետք է զբաղվեն, եթե Իրանը նման ցանկություն ունի: Եվ դա մեր սուվերեն որոշումը պիտի լինի: Չպիտի որևէ մեկը դրսից գա ու ասի՝ չեմ ուզում: Դրա համար իշխանությունը պետք է ընտրված լինի ժողովրդի կողմից և ասի՝ սա մեր սուվերեն որոշումն է, և վերջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում