Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի կարողանում զանգահարել նախարարների կաբինետի անդամներին իր նոր բջջային հեռախոսից, որում հակալրտեսական չիպ է տեղադրված:
Գերմանիայի կառավարության ղեկավարը որոշում էր ընդունել փոխել բջջայինն այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է իր զրույցները: Այս մասին հայտնում է Bild պարբերականը:
Պարբերականի տվյալներով՝ այժմ նա կիրառում է բջջային, որը զինված է 2500 եվրո արժողությամբ հատուկ չիպով: Այն թույլ է տալիս կոդավորել հեռախոսազրույցներն ու տեքստային հաղորդագրությունների փոխանցումը: Այդ չիպը պետք է ներկառուցված լինի երկու զրուցակիցների հեռախոսներում, հակառակ դեպքում կապ չի հաստատվի: Հենց դրանով էլ հիմնավորվում են Մերկելի՝ հեռախոսով հաղորդակցման խնդիրները: