Friday, 26 04 2024
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ

«Ոչ մի երթ ու ցույց չեն օգնի Լևոնին»․ ինչո՞ւ չկայացավ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի բողոքի երթը

Արցախահայ բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցն այդպես էլ չի փոխվում՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինիս առողջական վիճակը գնալով վատանում է:

Այսօր վաղ առավոտյան Հայրապետյանն անգամ կորցրել է գիտակցությունը: Նրան ուշքի բերելուց հետո, թեև ինքազգացողությունը չի լավացել, այդուհանդերձ կարողանում է շփվել իր փաստաբանների հետ:

Նրա ձերբակալության վերաբերյալ բավական կոշտ գնահատական է հնչել Արցախից՝ վարչապետի մակարդակով: Իսկ Հայրապետյանի ձերբակալությունը դատապարտող կամ գոնե նրան աջակցելու պատրաստակամության վերաբերյալ և ոչ մի հայտարարություն ՀՀ իշխանությունների կողմից չի հնչել:

Փոխարենը վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողի հարցին ի պատասխան, խախտելով անգամ անմեղության կանխավարկածը, հեգնեց․ «Եթե մարդ օրենք է խախտում, ապա պետք է կալանավորվի, վաղն էլ կարող է Սիմոնին կամ Բարխուդարին կալանավորեն, ես ի՞նչ անեմ»:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Հայրապետյանի պաշտոնական էջը հայտարարություն էր տարածել, թե հուլիսի 31-ին պատրաստվում է բողոքի ակցիա և երթ անցկացվել ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի:

Ապա այդ էջը ղեկավարող խումբը հայտարարություն տարածեց, որ երթը չի կայանալու, որովհետև այս պահին դա չի բխում Լևոն Հայրապետյանի շահերից: Պատճառների մասին ավելի մանրամասն իմանալու համար հարցադրում արեցինք էջը ղեկավարողներին, որն անպատասխան մնաց:

«Առաջին լրատվական»-ը գրող-հրապարակախոս, Լևոն Հայրապետյանի մտերիմ Զորի Բալայանից հետաքրքրվեց, թե բավարա՞ր է, արդյոք, այն ամենն, ինչ անում է Հայաստանի Հանրապետությունն իր կարծիքով՝ հաջակցություն Լևոն Հայրապետյանի: Հետաքրքրվեցինք նաև, արդյո՞ք չպետք է գոնե բողոքի ակցիաներ և երթեր անցկացվեն՝ առնվազն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու պահանջով:

«Ի՞նչ ասել է բավարար է, ես հետևում եմ, և ամեն օր խոսում են նրա առողջության մասին, համապատասխան փաստաթղթեր են գնացել, Վազգեն Մանուկյանն էլ, ինչքան գիտեմ, օգնում է: Շեշտը դրված է դրա վրա: Եթե Աստված մի արասցե, մի բան պատահի այդ հիվանդ մարդուն, ապա ամենավատը լինելու է մեզ համար: Միայն ինքը և ոչ ուրիշ մեկը կարող է իրեն արդարացնել, նա գիտի նրբությունները»:

Զորի Բալայանը հայտարարեց, որ առանց այս գործընթացը երկարացնելու պետք է նրան տեղափոխեն համապատասխան կլինիկա, և իր բժիշկները պետք է նրան բուժեն․ «Նրա վիճակը շատ բարդ է, ոչ մի երթ ու ցույց չեն օգնի Լևոնին, պետք է միայն իր բժիշկներն իրեն օգնեն ու լուծեն այդ խնդիրը, Հայաստանից, Գերմանիայից իր բժիշկները պետք է մեկնեն այնտեղ և օգնեն նրան»:

Լևոն Հայրապետյանի ընկեր և վստահված անձ Մացակ Փոլադյանը, որն այժմ գտնվում է Նիցցայում, բացասական է գնահատում Հայրապետյանի ձերբակալության հետ կապված Հայաստանի լռությունը: Բայց միևնույն ժամանակ Փոլադյանն ասաց, որ եթե այդ երթերը պետք է ի վնաս Լևոն Հայրապետյանի լինեն, ավելի լավ է՝ տեղի չունենան․ «Հայաստանի լռությունն ի վնաս Լևոն Հայրապետյանի է: Անշուշտ չեմ ասում այնպիսի երթերի մասին, որ վնաս հասցնեն Լևոնի այսօրվա վիճակին, բայց բողոքի ձայն՝ կլինի երթի, թե նամակի ձևով, անշուշտ հօգուտ Լևոն Հայրապետյանի է»,- ասաց Փոլադյանը:

Նա միևնույն ժամանակ ընդգծեց, որ զրուցել է Կոմանդոսի հետ, որը կասկածներ է հայտնել երթի հավուր պատշաճին կայանալու վերաբերյալ․ «Նա ասաց, որ այդ երթն անկազմակերպ է, նույնիսկ այն նամակը, որ պետք է հանձնվի ՌԴ դեսպանատանը, պատրաստ չէ: Նրա խոսքերով՝ այդ երթն իրավիճակը կվատթարացներ և ոչ մի օգուտ չէր բերի: Այդ պատճառով լավ է հիմա այդ երթը չանել»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում