Ավստրալիայի իշխանություններն արգելել են հրապարակել միջազգային կոռուպցիոն սկանդալին առնչվող ցանկացած տեղեկատվություն, որին ներգրավված են Ինդոնեզիայի, Մալայզիայի և Վիետնամի նախկին և ներկայիս ղեկավարներն ու բարձրաստիճան պետական պաշտոնյաները և նրանց հարազատները: Այս մասին գրում է Wikileaks պորտալը:
Wikileaks-ը տեղեկացնում է, որ սկանդալի մասին տեղեկություններ հրապարակելու արգելքն իշխանությունները բացատրում են ազգային անվտանգության շահերով, որպեսզի «վնաս չհասցվի այլ երկրների հետ Ավստրալիայի հարաբերություններին»: Ցենզուրային սահմանափակումները վերաբերում են Ավստրալիայի Կենտրոնական բանկի և Ավստրալիայի պահուստային բանկի «դուստրերի» 7 թոփ-մենեջերների նկատմամբ 2014 թ. հունիսի 19-ի գաղտնի մեղադրական եզրակացությանը: Խոսքն այդ բանկերը բազմամիլիոնանոց ֆինանսներով լցնելու մասին է՝ Մալայզիայի, Ինդոնեզիայի և Վիետնամի և այլ երկրների կառավարությունների հետ պոլիմերային թղթադրամների մատակարարման պայմանագրեր կնքելու նպատակով:
Սկանդալի հետ կապ ունի 17 մարդ, այդ թվում՝ Վիետնամի ներկայիս նախագահ Չիոնգ Տան Սանը, Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդհոյնոն, այդ երկրի նախկին ղեկավար Մեգավաթի Սուհարնոպուտրին, Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազաքը և այլք: