Friday, 26 04 2024
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը

Ծեծել են, լավ են արել. Աբովյանի նախկին քաղաքապետը չի բողոքում իրեն դաժանաբար ծեծի ենթարկածների դեմ

Հուլիսի 11-ին Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում դաժան ծեծի ենթարկված Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը թեև դուրս է գրվել հիվանդանոցից, բայց դեռ դժվարությամբ է տեղաշարժվում, ծռմռված է՝ իր ասելով, բայց բողոք չունի իրեն ծեծի ենթարկողների դեմ: «Լավ են արել, ջահել են եղել, մի հիմարություն արել են, անցավ գնաց: Չեմ դժգոհում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Իսրայելյանը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել հունիսի 11-ին: Կարո Իսրայելյանը իրեն ծեծի ենթարկած Վարդան անունով տղայի հետ վիճաբանության էր բռնվել «Սենատոր» խաղատանը, որը գտնվում է «Մարիոթ» հյուրանոցին կից, ապա դուրս էր եկել՝ տուն գնալու նպատակով, և նկատել էր, որ իրեն հետևում են: Մեքենան կայանել էր Ծաղկաձորի ոստիկանության դիմաց՝ ավելի ապահով լինելու նպատակով, սակայն հենց ոստիկանության բակում մեքենայի մեջ Վարդանը սկսել էր ծեծի ենթարկել Իսրայելյանին, ապա քաշել-գցել էր գետնին և մոտ 10 րոպե դաժանաբար ծեծել՝ այնքան, մինչև Իսրայելյանը կորցրել էր գիտակցությունը:

Վերջինս դեպքից հետո հիվանդանոցում Գագիկ Շամշյանին բորբոքված պատմել էր դեպքի մանրամասները և նշել, որ օլիգարխների անդաստիարակ զավակները պետք է անպայման պատասխան տան:

«Իրա նմանները պետք ա վերանան: Իրա նման բոլորը պետք ա վերանան: Էդ հարուստների երեխաները արդեն չափ ու սահմանն անցել են: Հերիք էլավ, բոլ էղավ: Լավ էլ տեսել եմ, 5 հատ 9 համարներով սև մերսեդես էր, որը ծեծից հետո 120 արագությամբ հեռացավ դեպքի վայրից»,- պատմել էր Իսրայելյանը:

Այսօր, սակայն, մեզ հետ զրույցում նա բոլորովին այլ կերպ էր տրամադրված: «Դե, ջահել են, արել են, հիմարություն են արել, լավ են արել, անցել գնացել ա: Վեճ ա եղել, անցել գնացել ա»:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նախկին քաղաքապետի տրամադրվածության կտրուկ փոփոխությունը պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի զանգով: Մեր տեղեկություններով՝ Իսրայելյանին ծեծի ենթարկողները Աբովյանի գործող քաղաքապետ՝ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի մարդիկ են եղել: Նրանց մեջ չմարած փողային հարցեր են եղել, որոնք էլ դարձել են հաշվեհարդարի պատճառ: Դեպքից հետո, երբ Իսրայելյանը բորբոքված «ելույթ» է ունեցել օլիգարխների, նրանց զավակների ու 9-ով հարուստ պետհամարանիշով ավտոմեքենաների մասին, Ծառուկյանը զանգահարել է նախկին քաղաքապետին՝ հորդորելով իր դեմ դուրս չգալ, և անջատել է հեռախոսը: Հենց դրանից հետո էլ Կարո Իսրայելյանը «հասկացել է»՝ լավ են արել, որ իրեն ծեծել են: Եթե պետք լինի, մի անգամ էլ կարող են ծեծել:

Իսրայելյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց, թե գործող քաղաքապետը որևէ առնչություն ունի կատարվածի հետ: Գուլոյանն իր երեխան է՝ ասաց: «Չէ-չէ, նա բոլորովին կապ չունի, բոլորովին: Եթե ասեմ, որ նպատակային են իմ վրա հարձակվել՝ չէ: Իսկ գործող քաղաքապետը իմ երեխան ա, իմ ընկերոջ՝ Ծառուկյան Գագոյի փեսան ա, իրա հայրը իմ ընկերն ա, ինքն էլ իմ երեխան ա, ինձ էլ պապի ա ասում: Փողոցում, երբ ռաստա գալիս, պապի ա ասում: էնպես որ՝ նա կապ չունի: Դե, հիմա եղել ա, ջահել են, Աստված իրանց հետ»,- ասաց նախկին քաղաքապետը:

Իսրայելյանին անգամ հետաքրքիր չէ ծեծից հետո հարուցված քրեական գործի ճակատագիրը: «Ինչ ուզում են՝ անեմ: Ուզում են՝ 3 լումա տուգանեն, ուզում են՝ ընդհանրապես չտուգանեն»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իր համար ավելի լավ կլիներ, որ իրեն ծեծի ենթարկողի ծնողները գային, ասեին՝ դե, տղա է, մի ղալաթ արել է: Ինքն էլ կասեր՝ դե, էնպես արեք, որ մյուս անգամ էդ ղալաթը չանի, ու ամեն ինչ կավարտվեր:

«Թե չէ՝ հո չե՞նք դնի իրար սպանենք: Կամ վրեժխնդիր լինեմ: Տղա են, էլի, ինչ ա եղել: Ծեծվել եմ, հո չեմ մեռել: Ծեծվել եմ, հիվանդանոց եմ ընկել, կապտուկներս քիչ-քիչ անցնում են, դրանով էլ կավարտվի: Ես էլ եմ մի-երկու ապտակ տվել՝ մինչև ուշքս գնալը, գիտեք չե՞մ խփել: Ինքն էլ ինձ ա բոքսել, քվիտ ենք եղել, պրծել գնացել ա:

Ես եմ մեղավոր, գիշերվա ժամը 3-ին ինչի քշեցի գնացի Ծաղկաձոր, ինչի էդ ժամին պիտի մեն-մենակ գնայի, որ տենց բան էլ լիներ»:

Իսրայելյանը դեմ է անգամ, որ իրեն ծեծի ենթարկած երիտասարդներին ձերբակալեն: «Չէ հա, ինչի՞ պիտի ձերբակալեն, ի՞նչ են արել որ, հո չե՞ն սպանել: Ես չեմ կարծում, որ ձերբակալման խնդիր առաջանա: Պետք է մի քիչ էլ մեծահոգի լինել: Էն ժամանակ ջղայնացած էի, ուզում էի, որ պատժվեն, իսկ հիմա՝ ոչ: Ջահել են, թող գնան: Սա էլ իմ բարությունն էր, որ քթիցս էկավ: Լավ ա եղել, չեմ դժգոհում, սա թող ինձ խրատ լինի, որ գիշերները մենակ դուրս չգամ»,- իրենից գոհ հայտարարեց ծեծի ենթարկված, դեռևս ծռմռված նախկին քաղաքապետը, ով իրեն նահապետ է համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում