Թույլ տեսողությամբ մարդիկ իրենց ամբողջ կյանքի ընթացքում անհարմարություն են զգում և ստիպված են լինում ակնոց կրել, որպեսզի նորմալ ընթերցեն, հեռուստացույց դիտեն, ավտոմեքենա վարեն և այլն։ Նրանց օգնության ձեռք են մեկնել ամերիկյան բժիշկները, որոնք ստեղծում են այնպիսի տեխնոլոգիա, որը կարող է փոխարինել տեսողության ուժեղացման ավանդական միջոցներին և հնարավորություն տալ տեսնելու անգամ աչքի լուրջ հիվանդությունների դեպքում, գրում է rosbalt.ru–ն։
Տեխնոլոգիայի հիմքում հատուկ լուսաֆիլտրի օգտագործումն է, որը տեղադրվում է էկրանին անմիջապես մոտ և համալրված է յուրօրինակ ալգորիթմով, որն էլ պատասխանատու է առանձին պիքսելների ճառագայթման փոփոխության համար։
Տեխնոլոգիան առանձնապես օգտակար կլինի նրանց համար, ովքեր տարբեր պատճառներով չեն կարող ակնոց կամ լինզա կրել։