Մոսկվայի քաղաքային դատարանը ադրբեջանցի Օրհան Զեյնալովին դատապարտել է 17 տարվա ազատազրկման Եգոր Շչերբակովի սպանության համար՝ հայտնում է Gazeta.ru-ի թղթակիցը:
Նշվում է, որ դատարանը նրան մեղավոր է ճանաչել «Սպանություն» հոդվածով: Զեյնալովը սպանվածի ընտանիքին պարտավոր է վճարել նաև 3 մլն ռուբլի:
Իր հերթին դատախազը պահանջում էր նրան դատապարտել 18 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում:
Հետաքննության տվյալներով՝ 2013թ. դեկտեմբերի 10-ին Զեյնալովը ալկոհոլի ազդեցության տակ Մոսկվայի 25-ամյա բնակչի հետ հրահրած ծեծկռտուքի արդյունքում սպանել է նրան՝ դանակով հարվածելով երիտասարդի կրծքավանդակին:
Օրհանի պաշտպանությունը մտադիր է բողոքարկել դատավճիռը: