YouTube-ի Tripp and Tyler էջի օգտատերերը ներկայացրել են տեսանյութ, որում ցույց են տալիս 10 քայլ, որոնք պարզապես չես կարող անել, եթե այլևս մանուկ չես:
Օրինակ՝ չես կարող մերկանդամ հայտնվել հավաքված հյուրերի մոտ, ծծել սեփական ոտքի մատները, ուտել՝ ամբողջ դեմքը կեղտոտելով: Տղամարդիկ այլևս չեն կարողանա մայրիկի ուղեկցությամբ օգտվել կանանց զուգարանից: Ամոթալի կդառնա նաև աստիճանները չոչ անելով բարձրանալն ու իջնելը, ուրիշի ակնոցը հանելը, զայրույթից գետնին պառկելն ու բռուցքներով հարվածելը, դատարկ բաժակը սեղանից ցած գցելը և այլն: