Պետդումայի պատգամավոր, Հանուն արդարադատության թոշակառուների կուսակցության առաջնորդ Իգոր Զոտովը դիմել է Ղրիմի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Ակսյոնովին՝ կառավարությունում խաղողագործության և գինեգործության պետական կոմիտե ստեղծելու հնարավորությունը դիտարկելու խնդրանքով, իսկ դրա ղեկավարի պաշտոնում նշանակել հայտնի դերասան Ժերար Դեպարդյեին՝ գրում է Ria Novosti-ն:
Ըստ պատգամավորի առաջարկության՝ կոմիտեն կորոշի գինեգործության զարգացման հիմնական ռազմավարությունը, կկարգավորի գինու շուկան, ինչը կօգնի առավելագույնս արդյունավետ օգտագործել ղրիմյան հողերի պոտենցիալը:
Կոմիտեն գլխավորելու առաջարկով նամակը փոխանցվել է Ժերար Դեպարդյեին: