Friday, 26 04 2024
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին

Աղունն ու Ծովիկը «հանցավոր մտադրությամբ» 1000-1500 դոլարով հայ կանանց ուղարկել են Դուբայ`մարմնավաճառության

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվեց կազմակերպված խմբի կողմից կատարված թրաֆիքինգի վերաբերյալ գործի դատական քննությունը:

Ամբաստանյալներ Աղունիկ Այվազյանն ու Ծովիկ Ավետիսյանը արդեն իսկ դատապարտյալներ են նույն գործի այլ՝ արդեն դատաքննված մասով:

Այս մեղադրանքով Աղունիկն ու Ծովիկը, թրաֆիքինգի նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, սեռական՝ պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ՝ միավորվել են Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող մի խումբ անձանց հետ, ստեղծել են կազմակերպված հանցավոր խումբ և հանցավոր մտադրություններն իրագործելու նպատակով կատարել են դերաբաշխում:

Կոնկրետ Աղունիկն ու Ծովիկը Հայաստանից հավաքագրել են կանանց , համոզել են, նրանց անձնագրի պատճենն ուղարկել են հանցավոր խմբի ղեկավարին, իսկ վիզան ու տոմսը ստանալուն պես կանանց են ուղարկել Դուբայ՝ յուրաքանչյուր ուղարկված կնոջ համար ստանալով 1000-1500 դոլար:

Թրաֆիքինգով զբաղվող այս կազմակերպված խմբի գործով, ըստ մեղադրողի, արդեն դատապարտվել է 9 հոգի, որոնցից 5-ը կազմակերպված խմբի անդամներ են, իսկ 4-ը աշխատել են խմբ ի կազմում:

4 մարդ, այդ թվում՝ խմբի պարագլուխ Նելլին, հետախուզման մեջ են, նրանց վերաբերյալ գործից մաս է անջատված:

1 հետախուզվող հայտնաբերվել է:

Այս գործով դատապարտվել են նաև Ծովիկ Ավետիսյանի 2 որդիները, իսկ դուստրը որպես շարքային մարմնավաճառ նույնպես ուղարկվել է Դուբայ՝ Նելլիի մոտ…

Աղունիկ Այվազյանի և Ծովիկ Ավետիսյանի ներկա գործը մեկ հատոր է կազմում:

Ծովիկ Այվազյանը հայտնաբերվել է 2010 թվականի հուլիսի 1-ին, իսկ Աղունիկ Այվազյանը՝ 2010 թվականի հուլիսի 14-ին:

Մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրանց նախկին գործով դատավճիռ է կայացրել 2013 թվականի մայիսի 2-ին:

2013 թվականի մարտին Աղունիկ Այվազյանը հանդես է եկել մեղայականով՝ խոստովանելով նոր արարքներ, որոնք տեղ են գտել այս նոր քրեական գործում:

Նախորդ դատավճռով թրաֆիքինգի համար մեղավոր ճանաչված Աղունիկ Այվազյանը վերջին հաշվով դատապարտվել է 11 տարի 7 ամիս, իսկ Ծովիկ Ավետիսյանը՝ 10 տարի 6 ամիս ազատազրկման:

Նախօրեին մեղադրական ճառով հանդես եկավ մեղադրող դատախազ Ա. Մարուխյանը:

Նա ընդգծեց թրաֆիքինգի հասարակական մեծ վտանգավորությունը և այդ հանցատեսակի դեմ պայքարի ամենայն լրջությունը ամբողջ աշխարհում:

Դատախազը նշեց, որ Աղունիկ Այվազյանը և Ծովիկ Ավետիսյանը կատարել են իրենց մեղսագրված արարքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ մասի 1-ին մասով:

Որպես Աղունիկ Այվազյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք՝ մեղադրողն առանձնացրեց նրա կողմից մեղայականով հանդես գալը:

Ծովիկ Ավետիսյանի պարագայում մեղմացուցիչ հանգամանք մեղադրողն ի հայտ չէր բերել:

Մեղադրողը միջնորդեց Աղունիկ Այվազյանին մեղավոր ճանաչել, դատապարտել 10 տարի ազատազրկման, այս պատիժը մասնակիորեն գումարել նախորդ դատավճռով սահմանված պատժին ու վերջնական պատիժ նշանակել 12 տարի ազատազրկումը:

Ծովիկ Ավետիսյանին մեղավոր ճանաչել ու դատապարտել 10 տարի ազատազրկման, այս պատիժը մասնակիորեն գումարել նախորդ դատավճռով նշանակված պատժին ու վերջնական պատիժ նշանակել 11 տարի ազատազրկումը:

Աղունիկ Այվազյանն իր պաշտպանական կարճ ճառում ասաց, որ իրեն մեղավոր է ճանաչում, բայց միաժամանակ ցանկանում է ասել, որ ինքը ենթարկվել է շանտաժների՝ մինչև կարողացել է իր իրավունքները պաշտպանել: «Ես չէի պատկերացնում, որ այսպիսի պատժի կդատապարտվեմ»:

Ծովիկ Ավետիսյանը չօգտվեց ճառի իրավունքից:

Ամբաստանյալները խնդրեցին, որ դատարանը մեղմ վարվի իրենց նկատմամբ:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Աղունիկ Այվազյանին ու Ծովիկ Ավետիսյանին մեղավոր ճանաչեց մեղսագրված արարքի՝ թրաֆիքինգով զբաղվող կազմակերպված խմբի կազմում տուժողների հավաքագրման համար:

Աղունիկ Այվազյանը դատապարտվեց 11 տարի ազատազրկման: Այս պատիժը մասնակիորեն գումարվեց նախորդ դատավճռով նշանակված պատժին, ու վերջնական պատիժ նշանակվեց 12 տարի ազատազրկումը:

Ծովիկ Ավետիսյանը դատապարտվեց 10 տարի ազատազրկման: Այս պատիժը մասնակիորեն գումարվեց նախորդ դատավճռով նշանակված պատժին, ու վերջնական պատիժ սահմանվեց 11 տարի ազատազրկումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում