Մանչեսթերում դատավորի դեմ ծառայողական հետաքննություն է սկսվել այն բանից հետո, երբ նա քնել է երեխայի բռնաբարության գործով դատական նիստի ժամանակ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Փաստաբանները բողոք են ներկայացրել դատավոր Ֆիլիպ Կատանի դեմ՝ դատարանում գործի քննության առաջին օրը: Նրանց խոսքով՝ Կատանը քնել է զոհի խաչաձև հարցաքննության ժամանակ:
Դատական գործընթացը դադարեցվել է:
Կատանը համարվում է, այսպես կոչված, ռեկորդակիր-փաստաբան, ով տարեկան 15-30 օր կատարում է դատավորի գործառույթներ: