Friday, 26 04 2024
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը

Ստեղծվել է հայ կամերային երաժշտության անթոլոգիայի երկրորդ մասը

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը հիմնադրել և իրականացնում է «Արս լունգա» դուետը: Ծրագրի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը

ԳաֆեսՃյան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում կայացել է «Արս լունգա» դուետի նախագծի` «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» (Մաս II. ստեղծագործություններ դաշնամուրային տրիոյի համար) ներկայացմանը նվիրված մամուլի ասուլիս:

Ասուլիսին բանախոսել են ծրագրի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, «Արս լունգա» դուետի թավջութակահար, «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի համահիմնադիր Արամ Թալալյանը, «Արս լունգա» դուետի դաշնակահար, «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի համահիմնադիր Ջուլիետա Վարդանյանը, ջութակահար, ծրագրի մասնակից Հովհաննես Մոկացիանը (Գերմանիա):

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը հպարտությամբ է աջակցում հայկական մշակույթի պահպանմանն ուղղված նախաձեռնություններին: «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրն անչափ կարևոր է ոչ միայն հայկական կամերային երաժշտության հարուստ ժառանգությունը մեկ տեղում հավաքելու և պահպանելու առումով: Ստեղծված ձայնադարանը հիանալի միջոց է ապագա սերունդների համար` մեր երաժշտությունն ուսումնասիրելու, ինչպես նաև ամբողջ աշխարհում այն ճանաչելի դարձնելու համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը հայ երաժշտության պատմության մեջ իր ձևով և բովանդակությամբ միակն է, քանի որ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների մեծ մասը կամ երբևիցե չեն կատարվել ու ձայնագրվել, կամ կատարվել են տասնամյակներ առաջ և վերականգնման կարիք ունեն:

«Արս լունգա» դուետը 2011-2013թթ. «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի I մասի շրջանակում հավաքել է 20-21-րդ դդ. 60 հայ կոմպոզիտորների՝ թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ, կատարել և ձայնագրել է ժամանակակից տեխնիկայի վերջին պահանջներին համապատասխան: Արդյունքում թողարկվել են ձայնագրությունների ժողովածուներ, որոնցից կազմված յուրաքանչյուր ավարտուն տուփը (12 ձայնասկավառակ) ամփոփվում է այդ շարքում ընդգրկված հեղինակների կենսագրականները ներառող գրքույկով:

2013թ.-ից դուետն աշխատում է ծրագրի երկրորդ մասի վրա, որի նպատակն է 20-21-րդ դդ. հայ կոմպոզիտորների ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործությունների կատարումը և ամբողջական ձայնագրումը:

Ձայնագրությունների ժողովածուները նախատեսված չեն վաճառքի համար: Թողարկված ձայնագրությունների ժողովածուները տրամադրվելու են աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին, երաժշտական փառատոներին, երաժշտական քոլեջներին և ինստիտուտներին, կոմպոզիտորների միություններին, դասական երաժշտություն պրոպագանդող ռադիոկայաններին:

Սեփական ձայնադարան ունեցող յուրաքանչյուր երաժշտական հաստատություն ևս կստանա այս ձայնագրությունների ժողովածուն` երաժշտության գրականության և պատմության դասընթացներին օգտագործելու համար:

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի ստեղծման և իրականացման գաղափարը «Արս լունգա» դուետինն է` ի դեմս Արամ Թալալյանի և Ջուլիետա Վարդանյանի: Ծրագիրը ներառում է հայ ակադեմիական երաժշտական ստեղծագործական մտքի և ավանդույթների լայն սպեկտր` 20-րդ դ. սկզբից մինչև մեր օրերը. այդ թվում՝ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների, ովքեր, մասնակից լինելով ծրագրի ընթացքին, իրենց մի շարք ստեղծագործություններ նվիրել են «Արս լունգա» դուետին:

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը բաղկացած է մի քանի մասից: «Արս լունգա» դուետը նախատեսում է շարունակել ձայնագրությունների շարքը` համալրելով այն հայ կոմպոզիտորների այլ կամերային ստեղծագործություններով. դաշնամուրային կվարտետ, կվինտետ և այլն:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:

Համեցե՛ք ՎիվաՍել-ՄՏՍ ցանց՝ Ձեր հեռախոսահամարով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում