Երեւանում «Լ.Ն.Տոլստոյ. ռուսական եւ ազգային գրականություն» միջազգային գիտաժողովը տեղի կունենա նոյեմբերի 13-14-ը, որը նվիրված է գրողի մահվան 100-ամյակին: Գիտաժողովին մասնակցելու են Հայաստանի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Յասնայա Պոլյանայի, Տուլայի եւ Թբիլիսիի մի շարք առաջատար գիտնականներ եւ գրականագետներ: Մշակույթի նախկին նախարար, բանաստեղծ եւ թարգմանիչ Հակոբ Մովսեսը մեր այն հարցին, որ մեր գրողներին անգամ այսպիսի վերաբերմունքի չենք արժանացնում, նշեց, որ դեռ տեղյակ չէ գիտաժողովի մասին, բայց ռուս գրողի միջազգային գիտաժողով կամ հոբելյանական ամյակ նշելը պետք չէ կապել ռուսական կողմնորոշումների հետ. «Լավ են անում, Լեւ Տոլսոյն էլ է մեր գրողը: Իհարկե, լավ չեն անում, որ մերոնց չեն արժեւորում»,-ասել է Հակոբ Մովսեսը:
Լուսանկարը` Կարեն Անտաշյանի